×


«Պրոսպերո»

«Պրոսպերո»

Շեքսպիրյան վերջին փառատոնի վերջին ներկայացումը Ինչպես արդեն պատմել ենք, սեպտեմբերի 15-24 Երեւանում անց էր կացվում Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը, որն այս տարի նվիրված էր հայ մեծ թատերագետ, ակադեմիկոս, ՀՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի եւ Շեքսպիրյան կենտրոնի հիմնադիր Ռուբեն Զարյանի ծննդյան 100-ամյակին: Շեքսպիրյան վերջին փառատոնի վերջին ներկայացումը Սեպտեմբերի 24-ին Անգլիական այգում կայացավ փառատոնի փակումը, որի ժամանակ էլ թատերասեր հասարակությանը ներկայացվեց փառատոնի արտերկրից ժամանած հյուրերից մեկի` Լվովի «Վոսկրեսենիե» թատրոնի «Պրոսպերո» ներկայացումը: Այգում ստեղծել էին բացօթյա բեմ, որտեղ էլ կայացավ  «Պրոսպերո»-ն: Հանդիսատեսի համար հոգ չէր անգամ կանգնած այն դիտել: Թատերական հրապարակում տեղակայված դեկորները գիշերային լույսերի հետ հեքիաթային պատկեր էին ստեղծում:): Հայ դերասաններն էլ հիացմունքով էին նայում իրենց օտարերկրյա գործընկերների խաղը, հագուստներին, բեմի դիզայնին  ու քննարկում ներկայացումը: Լվովի «Վոսկրեսենիե» թատրոնի «Պրոսպերո» ներկայացումը Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի շրջանակներում այս տարի Հայաստանը Լվովի «Վոսկրեսենիե» թատրոնից բացի հյուրընկալեց նաեւ Ցյուրիխի դրամատիկական թատրոնին, որը հանդես եկավ անվանի բեմադրիչ Փիթեր Բրուքի  «WARUM, WARUM» ներկայացմամբ, Իտալիայից  Ինսթաբիլի Վագանտի թատրոնը «Լենզ» ներկայացմամբ: :) Կարեւորելով ժամանակի  խոշորագույն թատերական դեմքերի մասնակցությունը Շեքսպիրյան փառատոնին` փառատոնի նախագահ, ՀՀ  թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը Bravo.am-ի հետ զրույցում ասաց, որ ցանկանում էր ավելի շատ հյուրեր հրավիրել արտերկրից, բայց ֆինանսական խնդիրների պատճառով դա նրան չհաջողվեց: Կայացավ Շեքսպիրյան վերջին փառատոնի վերջին ներկայացումը Երեւանյան վերջի՞ն Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը... Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը կարող է լինել վերջինը: Այս մասին մենք տեղեկացանք փառատոնի նախագահի հետ ունեցած զրույցում. «Երեւի մեր պետությանը պետք չէ այս փառատոնը, թող չլինի...»,- ասաց Ղազանչյանն ու հավելեց, որ Շեքսպիրյան փառատոնը ֆինանսական աջակցություն չի ստացել պետության կողմից. ՀՀ մշակույթի նախարարության կողմից մասնակի հովանավորություն է ստացել, իսկ մնացած ծախսերը հոգացել է Հակոբ Ղազանչյանը... Շեքսպիրյան վերջին փառատոնի փակումը Անգլիական այգում Դեռեւս փառատոնի բացումից առաջ կայացած մամլո ասուլիսի ժամանակ Հակոբ Ղազանչյանն ահազանգեց, որ փառատոնը կանգնած է փակման վտանգի առջեւ, իսկ փակման օրն ասում է. «Կարծում եմ, որ հաջորդ տարի եւ ընդհանրապես էլ Շեքսպիրյան փառատոն չի լինի...» Նշենք, որ Երեւանում Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնն անցկացվում է 2009-ից: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW