×


«ԿիբեռՔվեստ» մրցույթ, Մագելանի քարանձավ, «Թոմ Սոյերի արկածները» եւ այլն՝ առաջիկա շաբաթը երեխաների համար

Ներկայացնում ենք նոյեմբերի 8-ից 14-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Երեխաները նկարում են երաժշտություն

Գեղագիտության ազգային կենտրոնի ցուցասրահում կցուցադրվեն կենտրոնի սաների ստեղծագործությունները, որոնցում երեւում է նրանց յուրահատուկ աշխարհը եւ անսահման երեւակայությունը: Ցուցահանդեսը նվիրված է «Ծիլ բուսաց»-ի համահիմնադիր եւ փոխտնօրեն Արտակ Մարտիրոսյանի հիշատակին:

Նոյեմբերի 7-13-ը, ժամը 11:00-20:00

Հասցե՝ Աբովյան 13
Մուտքն ազատ է:

Լուսանկարը՝ ԳԱԿ


ԳՐՔԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Բնապահպանական հեքիաթ-կոմիքսների գրքի շնորհանդես եւ վիկտորինա

Հեքիաթ-կոմիքսները նվիրված են բնապահպանական խնդիրների, էկոլոգիական կրթության եւ էկո վարքագծի ձեւավորման խթանմանը։

Նոյեմբերի 7-ին, ժամը 15․00-ին

Հասցե՝ Իսահակյան փող., 16ա («Դարան-հայ գիրք» գրախանութ)
Մուտքն ազատ է:
Մանրամասները՝ այս հղումով:

ՄՐՑՈՒՅԹ

«ԿիբեռՔվեստ 2025»

Կիբեռանվտագության դպրոցական մրցույթը նախատեսված է 6-9-րդ դասարանների աշակերտների համար եւ նպատակ ունի թվային մարտահրավերների միջոցով զարգացնել աշակերտների վերլուծական մտածողությունը, առցանց վարքագծի կանոններն ու հմտությունները։

Գրանցման վերջնաժամկետը դեկտեմբերի 12-ն է:

Մանրամասները՝ այս հղումով:

ԱՐՇԱՎՆԵՐ

Գութանասարի հանգած հրաբուխը

«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը գնալու է Կոտայքի մարզ՝ պարզելու, թե ինչ տեսք ունի հանգած հրաբուխը։ Արշավի ընթացքում երեխաները կտեսնեն՝ ինչպես է լավան փոշի դարձել։ Հանգած հրաբուխը գտնվում է Գութանասար լեռան փեշերին։ Հանգած հրաբուխի մոտ կանցկացվի մի փոքրիկ գիտական փորձ ՝ հրաբուխի ժայթքումը տեսնելու համար:

Նոյեմբերի  8-ին,  ժամը 09:00-17:00

Տարիք՝ 3-6
Արժեքը՝ 6500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով։

Լուսանկարը՝ «4 Peaks Alpine Club»


Մագելանի քարանձավ

«4 Peaks Alpine Club» մանկապատանեկան լեռնային ակումբը առաջարկում է ճանապարհվել դեպի Մագելանի քարանձավ, որը Հայաստանում 2-րդն է իր մեծությամբ եւ պատկանում է կլաստոկարստային քարանձավների տեսակին, քանի որ ձեւավորվել է կոնգլոմերատների մեջ։ Այս տեսակի մեջ իր երկարությամբ 9-րդն է աշխարհում:

Նոյեմբերի  9-ին,  ժամը 08:45-ին

Տարիք՝ 6+
Տոմսերի արժեքը՝ 16000 դր., 17000՝ մեծահասկաների համար (ներառյալ քարանձավի մուտքի գումարը)
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել +37455934444 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով:

ԹԱՏՐՈՆՆԵՐ 

«Թզուկի երգը»  

Նոյեմբերի 8-ին, ժամը 12:00-ին 

Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք 
Տոմսերի արժեքը՝ 1400-2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

 «Պոչատ աղվեսը»  

Նոյեմբերի 9-ին, ժամը 12:00-ին 

Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք 
Տոմսերի արժեքը՝ 1400-2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Պույ պույ մկնիկ»  

Նոյեմբերի 11-ին, ժամը 17:00-ին 

Թատրոն Կայարան
Տարիք՝ 2+
Հասցե՝ Տիգրան Մեծի 80/ 1 
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

Լուսանկարը՝ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն


«Հեքիաթներ հեռախոսով»  

Նոյեմբերի 9-ին, ժամը 12:00-ին 

Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Մովսես Խորենացու փող., 18 շենք 
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

 «Թոմ Սոյերի արկածները»  

Նոյեմբերի 12-ին եւ b-ին, ժամը 17:00-ին 

Երեւանի խամաճիկների պետական թատրոն
Տարիք՝ 5+
Հասցե՝ Մաշտոցի պող., 43 շենք 
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Դավիթը եւ կախարդական մատյանը»  

Նոյեմբերի 8-ին եւ 9-ին, ժամը 14:00-ին 

Երգի պետական թատրոն
Տարիք՝ 5+
Հասցե՝ Մաշտոցի պող., 43 շենք 
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Գնդլիկ-բոքոնիկը»  

Նոյեմբերի 9-ին, ժամը 12:00-ին 

Հեքիաթերեն
Տարիք՝ 3-9
Հասցե՝ Տերյան 42/1 Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը՝ նախապես գրանցմամբ։
Տոմսերն ամրագրել այս հղումով:
 

Լուսանկարը՝ Բեբուկ շարժական թատրոն


«Սասնա ծռերը»  

Նոյեմբերի 9-ին, ժամը 16:00-ին 

«Բեբուկ» շարժական թատրոն
Տարիք՝ 6+
Հասցե՝ Աբովյան 41/4
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

ԿԻՆՈ

«Գաբիի կախարդական տնակը կինոյում»

Գաբին ու տատիկը՝ Ջիջին, ճանապարհ են ընկնում, բայց ամեն ինչ գլխիվայր է շուռ գալիս, երբ Գաբիի սիրելի տիկնիկային տունը հայտնվում է կատուներով տարված տարօրինակ Վերայի ձեռքում։ 

Տարիք՝ 6+
Գնել տոմս՝ այս հղումովայս հղումով եւ այս հղումով:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW