Ծաղկային Party «One» ակումբում:) Մարտի 8-ի առթիվ հատուկ աղջիկների համար «One» ակումբում «ծաղկային» փարթի էր: Ակումբում ամեն ինչ ծաղկային էր. մուտքի դուռը զարդարված էր գունեղ գերբերաներով, սեղաններին ծաղկային կոմպոզիցիաներ էին, ակումբի առաստաղից էլ կախված էին ծաղկային մեծ գնդեր: :) Մարտի 8-ին նույնիսկ դիջեյ Վակցինան էր ծաղիկ «հագել»:): Ծաղիկներից ու տերեւներից կազմված հագուստով աղջիկները պարում էին, Վակցինան նվագում, մի աղջիկ էլ իրական «վաննայի» մեջ լոգանք էր ընդունում ու ծաղկե թերթիկներ շաղ տալիս ակումբում: Ծաղկային շոուի ընթացքում հյուրերին կալաներ էին բաժանում: Դիջեյական վահանակի մոտ երեկոյի առաջին հատվածում դիջեյ Գրինգոն էր, որը հատուկ աղջիկների համար հնչեցնում էր Funky Disco house ոճի երաժշտություն: Հյուրերի ցանկում նախապես գրանցված քլաբբերները ակումբում պարելով ու լիցքաթափվելով նշում էին տոնական օրը, որն, ի դեպ, այս տարի հոբելյանական էր:). նշվում էր Կանանց միջազգային օրվա 100-ամյակը: «Սեր եւ ծաղիկներ» խորագրով փարթին ակումբի առաջին փակ միջոցառումն էր. «Տոմսեր չենք վաճառել, միայն սահմանափակ թվով հրավիրատոմսեր, ովքեր նախօրոք ստացել են հրավերը: Իհարկե, նախապատվությունը տվել ենք աղջիկներին, չէ որ Կանանց միջազգային տոնն է:)»,- նշեց ակումբի PR տնօրեն Վակցինան ու ավելացրեց, որ փարթիներին իրենց լավ դրսեւորած մարդիկ կկարողանան գրանցվել հաջորդ փակ միջոցառումների հյուրերի ցանկում: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի / Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: