Դերասանուհի Էլեն Ասատրյանը ծննդյան տարեդարձին նոր տպավորությունների հետեւից ուղեւորվել է Շրի Լանկա: 29-ամյակը դերասանուհին նշել է Հնդկական օվկիանոսի ափին:
Ուղեւորության ընթացքում արված տրամադրություն փոխանցող լուսանկարներով նա կիսվել է Ինստագրամի իր էջում: Կադրերում կտեսնեք տեղացիներին, կենդանիներն ու գեղեցիկ բնությունը:
«Արդեն 29, թե՞ դեռ 29, չգիտեմ… Բայց ես ապրում եմ, շնչում, սիրում կյանքը, մոլորակն ու մարդկանց հենց այս պահին»,- գրել է նա:
Էլեն Ասատրյանն առանձին հրապարակում է նվիրել փղին՝ գրելով. «Ամենազգացմունքային ու բարի հսկան»:
Դերասանուհին ամռանը նշանադրվել է. հունիսին ամուսնության առաջարկություն էր ստացել Թունիսում հանգստի ժամանակ: Այս ուղեւորության ընթացքում էլ է նրան ուղեկցում սիրելին:


×
239







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: