×


«Հրաշքադարան», ավանդական պարեր, Պարզ լիճ, «Ֆիննիկ 2» եւ այլն՝ առաջիկա շաբաթը երեխաների համար

Ներկայացնում ենք նոյեմբերի 1-ից  7-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Իրական ներկա

Գեղագիտության ազգային կենտրոնի ցուցասրահում կցուցադրվեն կենտրոնի դասավանդող, նկարիչ Անուշ Դավթյանի արվեստանոցի սաների աշխատանքները՝ լի գույներով, գաղափարներով եւ ոգեշնչմամբ։

Հոկտեմբերի 28-31-ը, ժամը 11:00-20:00

Հասցե՝ Աբովյան 13
Մուտքն ազատ է:

Լուսանկարը՝ Գեղագիտության ազգային կենտրոն


ԳՐՔԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

«Հրաշքադարան» գրքի քննարկում եւ հանդիպում հեղինակի՝ Նելլի Նովեմի հետ

Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը հրավիրում է երեխաներին մասնակցել «Հրաշքադարան» գրքի քննարկմանը: Այն արկածային պատմություն է, որը պատանի ընթերցողին տանում է երեւակայության անսպասելի աշխարհներ, բայց միեւնույն ժամանակ շատ կարեւոր եւ իրական հաղորդագրություն-հղում է այն մասին, որ խավարը հաղթահարվում է միայն գիտելիքի շնորհիվ: 

Նոյեմբերի 7-ին, ժամը 14․30-ին

Հասցե՝ Նալբանդյան 4/1
Մուտքն ազատ է:

ՊԱՐ

Ավանդական պարերի եռամսյա դասընթաց երեխաների եւ պատանիների համար

Երեք ամսվա ընթացքում երեխաները կծանոթանան ավանդական մշակույթին՝ երգերին եւ պարերին։ Ծրագրի մեջ ներառված են նաեւ ինտերակտիվ հանդիպումներ ազգային նվագարանների երաժիշտների հետ։

Նոյեմբերի 1-ից, շաբաթ եւ կիրակի օրերին

Հասցե՝ Իսահակյան 28
Տարիք՝ 6-15
Արժեքը՝ ամսական 10.000դր.
Մանրամասները՝ այս հղումով։

Լուսանկարը՝ ԿԱՐԻՆ


ԼԵԳՈՅԻ ԲԱՑ ԴԱՍ

4-7 տարեկան երեխաների համար լեգոյի բաց դաս կանցկացվի, որի ընթացքում երեխաները կաշխատեն իրենց սիրելի կոնստրուկտորներով եւ յուրովի կբացահայտեն լեգոյի աշխարհը:

Նոյեմբերի 1-ին եւ 2-ին, ժամը 11:00-ին 

Միջոցառման վայր՝ Cubee Education Lab
Հասցե՝ Վաղարշյան 12Ա
Մասնակցության վճարը՝ 2000 դրամ
Գրանցվելու համար դիմել այս հղումով մինչեւ հոկտեմբերի 31-ը ներառյալ:

ԱՐՇԱՎՆԵՐ

Տասանորդի լեռներ

«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը գնալու է Արարատի մարզ՝ քայլելու Տասանորդի լեռներով։ Արշավը կսկսվի Լանջանիստ գյուղից, այնուհետեւ երեխաները կհասնեն ձորում գտնվող հին գյուղատեղի՝ իր 14-րդ դարի Սպիտակ վանք եկեղեցու ավերակներով։ Արշավը կավարտվի Շաղափ գյուղում։

Նոյեմբերի  2-ին,  ժամը 09:00-17:00

Տարիք՝ 6-14
Արժեքը՝ 7500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով։

Լուսանկարը՝ «ԱՐԻ խոխա» արշավական ակումբ


Դիլիջանից Պարզ լիճ

«4 Peaks Alpine Club» մանկապատանեկան լեռնային ակումբն առաջարկում է ճանապարհվել դեպի Տավուշի անտառներ։ Քայլարշավը կսկսվի Դիլիջանից եւ կտանի դեպի գեղատեսիլ Պարզ լիճ․ գույների եւ ժպտացող երեխաների շքերթով, քայլելով դեպի աշնանային հեքիաթ։

Նոյեմբերի  2-ին,  ժամը 07:45-ին

Տարիք՝ 6+
Տոմսերի արժեքը՝ 9000 դր.
Մասնակցությունը հաստատելու համար զանգահարել +37455934444 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով:

ՕՊԵՐԱ եւ ԲԱԼԵՏ

«Չիպոլինո»  

Նոյեմբերի 2-ին, ժամը 18:00-ին 

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն
Տարիք՝ 5+
Հասցե՝ Թումանյան փող., 54 շենք 
Տոմսերի արժեքը՝ 5000-15000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

ԹԱՏՐՈՆՆԵՐ 

«Լույսի ծածկագիրը»

Նոյեմբերի 1-ին, ժամը 14:00-ին եւ 16:00-ին

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան
Տարիք՝ 4+
Հասցե՝ Զարոբյան փող., 20 շենք
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

Լուսանկարը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան


«Ձախորդ Փանոսը»  

Նոյեմբերի 1-ին, ժամը 12:00-ին 

Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն
Տարիք՝ 4+
Հասցե՝ Մովսես Խորենացու փող., 18 շենք 
Տոմսերի արժեքը՝ 2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

 «Եվ երկնքից ընկավ երեք գազար»  

Նոյեմբերի 2-ին, ժամը 16:00-ին 

«Բեբուկ»  շարժական թատրոն
Տարիք՝ 3-9
Հասցե՝ Աբովյան 41/4
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:
 
«Ուրախության բանալի»  

Նոյեմբերի 3-ին եւ 6-ին, ժամը 15:00-ին եւ 17:00-ին

Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 5+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք 
Տոմսերի արժեքը՝ 1500-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

«Գազարագույն զատիկի կորած կետիկները»  

Նոյեմբերի 2-ին, ժամը 12:00-ին եւ 13:30-ին 

Հեքիաթերեն
Տարիք՝ 3-9
Հասցե՝ Տերյան 42/1 Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Մասնակցությունը՝ նախապես գրանցմամբ։
Տոմսերն ամրագրել այս հղումով:
 

Լուսանկարը՝ Հեքիաթերեն


«Երեք խոզուկ»  

Նոյեմբերի 1-ին, ժամը 12:00-ին 

Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Սայաթ-Նովայի պող., 4 շենք 
Տոմսերի արժեքը՝ 1400-2000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով

ԿԻՆՈ

«Ֆիննիկ 2»

Մեկ տարի է անցել այն ժամանակից, երբ Ֆիննիկն ու Քրիստինան հաջողությամբ կանխեցին քաղաքին սպառնացող վտանգը։ Տարօրինակ պատահարի պատճառով Ֆիննիկը կորցնում է իր անտեսանելիությունը, ինչը սպառնում է բոլոր տնային էլֆերի գոյությանը։ Ընկերները պետք է անհավանական ճանապարհորդության մեկնեն՝ գտնելու կախարդական գավազանը, որը կարող է ամեն ինչ շտկել։

Տարիք՝ 6+
Գնել տոմս՝ այս հղումովայս հղումով եւ այս հղումով:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW