×


BMW եւ MINI շքեղ ավտոմեքենաները` «Երեւան Մոլ»-ում

«Երեւան Մոլ» առեւտրի ու զվարճանքի կենտրոն այցելելիս հենց մուտքի մոտ կնկատեք BMW մակնիշի երկու շքեղ ավտոմեքենա, որոնք սպասում են իրենց հասցեատերերին։ «Եուրոմոթորս» ընկերությունը, որը ներկայացնում է BMW եւ MINI հանրահայտ ավտոմոբիլային բրենդները, «Երեւան Մոլ»-ի հետ սկսել է բացառիկ համագործակցություն: Այսուհետեւ, բացի իր հիմնական ցուցասրահից, «BMW Հայաստան»-ը մշտական ցուցասրահ կունենա «Երեւան Մոլում»` ներկայացնելով վերջին մոդելները:

«Երեւան Մոլ»-ում բացվել է BMW եւ MINI ցուցադրահ


«Եուրոմոթորս» ընկերության տնօրեն Ադնան Աբասի խոսքով՝ այցելուների համար հիանալի հնարավորություն է ստեղծվել ոչ միայն ծանոթանալ ավտոմեքենաների մոդելներին, այլեւ մշտապես տեղեկացված լինել նոր առաջարկների մասին. «Հաճախորդներին ոչ միայն մեր ցուցասրահում ենք սպասում, այլեւ մենք ենք նախաձեռնում բոլորին ավելի մոտ լինելու քայլեր` հնարավորություն տալով ուսումնասիրել այս մակնիշների շքեղությունը»։

«Երեւան Մոլ»-ում բացվել է BMW եւ MINI ցուցադրահ


Նպատակ ունենալով շարունակ հաճելիորեն զարմացնել իր հաճախորդներին՝ «Եուրոմոթորս»-ը նախատեսել է տարատեսակ հետաքրքիր, նորարարական առաջարկներ եւ միջոցառումներ: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Հասմիկ Սարգսյանը:

«Երեւան Մոլ»-ում բացվել է BMW եւ MINI ցուցադրահ


«Մեզ համար «Երեւան Մոլ»-ի հետ համագործակցությունը կարեւոր է: Այն կայուն հարթակ կդառնա մեր նոր առաջարկները ներկայացնելու մեր հաճախորդներին։ Նախատեսում ենք շատ հետաքրքիր միջոցառումներ, մրցույթներ, որոնց մասին առաջիկայում կտեղեկացնենք։ Պարբերաբար մեքենաները կփոխենք՝ ներկայացնելով վերջին մոդելները։ Ունենք նաեւ հայաստանյան շուկայի համար բացառիկ առաջարկներ թե´ վաճառքի, թե´ սպասարկման մասով»,-նշել է Հասմիկ Սարգսյանը: 

«Երեւան Մոլ»-ում բացվել է BMW եւ MINI ցուցադրահ


«Երեւան Մոլ»-ում այժմ ցուցադրված է երեք ավտոմեքենա` երկու BMW եւ մեկ MINI, որի ցուցասրահը ստանդարտից դուրս է՝ ավտոտնակի մոտիվներով։ «Իմ երազանքի գարաժը» հարմարավետ անկյունում անցորդներն արդեն ծանոթանում են ներկայացված պարագաներին եւ ուսումնասիրում կատալոգները` ձեռք բերելու իրենց նոր երկաթե նժույգը:)։

BRAVO.am
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW