Նաիրա Մովսիսյանն արտիստներին հավաքել էր մեկ հարկի տակ:) Ինչպես պնդում են դերասանները, նկարահանումների ու փորձերի պատճառով հաճախ առիթ չեն ունենում միասին հավաքվելու ու լիցքաթափվելու: Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն որոշեց հարմար օր ընտրել ու դերասանների երեկոն տոն դարձնել:): Ձմռան վերջին օրը` փետրվարի 28-ին «Jose» ակումբում նա կազմակերպել էր արտիստական «Art Party»: «Արվեստի ու կինոյի մարդիկ ավելի զբաղված են լինում, այս երեկոն կազմակերպվեց այն առիթով, որ դերասաները կարող են իրար հետ մի հարկի տակ հավաքվել, կապ չունի` որ ալիքում են նկարահանվում, որտեղ են խաղում: Շնորհակալություն, որ ձեր գրաֆիկի ազատ ժամերը հատկացրել եք մեզ ու եկել եք ուրախանալու:)», - ներկաներին ասաց դերասանուհին: Երեկոն սկսվեց թավջութակի կենդանի հնչյուններով, այնուհետ պարեցին «Մագա դանս» խմբի պարուհիները: Երգն ու երաժշտությունն էլ անպակաս էին. համերգային մասում երգեցին Եվան, Մայա Մարգարյանը, Էրիկը, Ալլա Նավասարդյանը, Աստղիկ Սաֆարյանը եւ ուրիշ կատարողներ: Երգերն ընդմիջվում էին հագուստի ցուցադրությամբ: «Elit Fashion»-ի մոդելները ներկաներին ցուցադրում էին գարուն-ամառ հավաքածուի որոշ նմուշներ: «Art Party»-ի հյուրերի մեծ մասը հեռուստատեսության ու թատրոնի մարդիկ էին` դերասաններ, ռեժիսորներ, երաժիշտներ եւ ուրիշներ: Նաիրա Մովսիսյանի խոսքով` իր ընկերներից մեկը պատահաբար խոսել է փարթիի գաղափարի մասին, որոշել են այն իրագործել միասին:). «Երկար ժամանակ վայրն ենք որոշել, մի քանի բան էի մտածել, բայց առաջարկիս համապատասխան մոդելներ չկային: Ուզում էի «Body Art»-ի հատուկ շոու անել, բայց հայ մոդելները, պարզվեց, կոմպլեքսավորված են: Եթե պրոֆեսիոնալ է արվում, ապա «Body Art»-ը պետք է ցուցադրվի միայն լողազգեստներով, միայն ուսը բացելով չի լինի:)»: Նաիրա Մովսիսյանի համար այս միջոցառումը նաեւ առիթ էր ընկերներին հրաժեշտ տալու համար: Նա իր թատրոնի գործընկերների հետ մի քանի օրից մեկնելու է ԱՄՆ` ներկայացումներ խաղալու ամերիկահայերի համար. «40 օրով ենք մեկնում, տարբեր նահանգներում ու քաղաքներում կլինենք, որտեղ հայերը շատ են»: Փարթիին ուշացումով աստիճանաբար գալիս էին տարբեր դերասաններ, որոնք նկարահանումների ավարտից հետո միացան գործընկերներին, իսկ հայկական երաժշտությունն էլ վերածվեց էլեկտրոնային ռիթմերի. պարահարթակում դերասաններն էին: :) Տեքստը` Լիանա Մեյթարջյանի / Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: