×


«Live retro Night»

«Live retro Night»

Սարգիսը, Մայան, Էրիկն ու շատ երգիչներ  ռետրո  հիթեր երգեցին : ) Էլվիս Փրեսլի, “Led Zeppelin” ռոք-խմբի, Գլորիա Գայների, Սթինգի, Ջո Կոկերի, Սթիվի Ուանդերի երգերն ու ռետրո հիթերը փետրվարի 26-ին  հայ հանդիսատեսի համար կատարեցին Սարգիս Մանուկյանը, Մայա Մարգարյանը, Էրիկ Կարապետյանը, Մաշա Մատվեեւան, Սարգիս Առաքելյանը, Նառան, Սյուզի Մովսիսյանն ու LuAnn-ը: “Opera” ակումբում կազմակերպված «Live retro night»-ի ընթացքում հնչեցին 80-90-ականների լավագույն հիթերը, որոնք հանդիսատեսին ներկայացվեցին կենդանի հնչողությամբ: Maya Margaryan Երեկոյի բացումը կատարեց «Տեա-ջազ» պարի խումբը, որին հաջորդեցին «Shape of My Heart», «Unchein My Heart», «I will Survive», «Army of Lovers», «Stop», «Rock’n’ Roll» «Habibi» եւ մի շարք այլ հիթեր, որոնց ընթացքում պարահրապարակում հիշողությունների գիրկն էր ընկել «Live retro night»-ի հանդիսատեսն ու, անկախ տարիքային խմբից, պարում էր իրեն հարազատ հիթերի ներքո: Sargis Manukyan Երգերն ուղեկցվեցին համապատասխան շուներով: Քանի որ ծրագիրն առաջին  անգամ էր ներկայացվում, կազմակերպիչները ռետրո հիթեր կատարողներին հագուստների ընտրության հարցում ազատ էին թողել` սպասելով հետագա արձագանքներին, սակայն, հաշվի առնելով մեր օրերի նորաձեւությունն ու «նորը լավ մոռացված հինն է» խոսքը, կարող ենք ասել, որ շատ հագուստներ եւս համապատասխանում էին տվյալ ժամանակաշրջանին: Համերգային ծրագրին հաջորդեց ռետրո փարթին, որի ընթացքում դիջեյական վահանակի մոտից դիջեյներ Kret-ը, Bulet-ը,  Nine Man-ը,  Dounz-ն ու  Miss TATSI-ին հնչեցրին ռետրո “MegaMix”-եր: Ռետրո հիշողությունների երեկոն շարունակվեց մինչ ուշ կեսգիշեր: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport