Արտասահմանյան լրատվամիջոցները “Եվրատեսիլ 2015”-ում Հայաստանի ներկայացուցիչ “Genealogy” խմբի հավանական մասնակիցների թվում նշել էին նաեւ Աթենա Մանուկյանին: Հունահայ երգչուհին, սակայն, BRAVO.am-ի հետ զրույցում հերքել է այդ լուրը:
Աթենա Մանուկյանը
“Չնայած դրան, ես, որպես հայ, պատրաստվում եմ աջակցել “Genealogy” խմբին: 2015-ը Հայաստանի համար կարեւոր տարի է, եւ ովքեր էլ ներկայացնեն Հայաստանն այս երգի մրցույթում, աշխարհի բոլոր հայերը նրանց կաջակցեն: Մեր մասնակիցներին մաղթում եմ հաղթանակ, սեր եւ խաղաղություն”,- ասել է Աթենա Մանուկյանը:
Աթենա Մանուկյանը
Նշենք, որ դեռեւս հայտնի են “Genealogy’’-ի երկու մասնակիցների անունները: Իսկ թե ով կմիանա ֆրանսահայ երգիչ Եսայիին եւ ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանին, կտեղեկացնենք այսօր:
Աթենա Մանուկյանի նոր երգն ու տեսահոլովակը կարող եք դիտել այստեղ:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: