“Գեներալի աղջիկը” սերիալում հանդես գալուց հետո Ալեքսանդր Բաբասյանը Դավիթի կերպարն էր կերտում “Մամա” սերիալում, որի անավարտ մնալու պատճառով որոշել է չնկարահանվել “օճառային օպերաներում”:
Ալեքսանդր Բաբասյանը` կնոջ հետ
“Մերժել եմ բոլոր առաջարկները, թեեւ ինձ միշտ հաճելի է եղել աշխատել այդ ոլորտում: Պարզապես վերջին նախագծից հետո հասկացա, որ ամեն ինչ անկանոն է, իսկ ես սիրում եմ կանոնավոր աշխատանք”,-BRAVO.am-ին ասել է սերիալային դերասանն ու հավելել.“Միառժամանակ կհանգստանամ, այնուհետեւ կմտածեմ գեղարվեստական ֆիլմերում խաղալու մասին: Արդեն իսկ արտերկրից նման առաջարկ կա”:
Ալեքսանդր Բաբասյանը` կնոջ հետ
Չբացելով հնարավոր նոր համագործակցությանը վերաբերող փակագծերը` նա միայն նշել է հետեւյալը.“Ֆիլմում հանդես գալն իմ դերասանական կարիերայի ամենամեծ հաջողությունը կլինի: Իսկ այժմ զբաղված եմ անշարժ գույքի իմ գործակալության աշխատանքներով”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Ալեքսանդր Բաբասյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի


×
22,570





