Ալինա Մարտիրոսյանը եւ Կարեն Արայանը այսուհետեւ պաշտոնապես ամուսիններ են: Ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, այսօր Քաղաքացիական կացության ակտերի գրանցման երեւանյան գործակալություններից մեկում դերասանուհին եւ գեղանկարիչն օրինականացրել են իրենց հարաբերությունները:
Ալինա Մարտիրոսյանը եւ Կարեն Արայանը
Նշենք, որ նրանք «Ֆեյսբուք»-ում եւս փոխել են իրենց կարգավիճակը՝ նշելով, որ ամուսնացել են, եւ շարունակում են ստանալ սոցիալական ցանցի օգտատերերի շնորհավորանքներն ու մաղթանքները:
Ալինա Մարտիրոսյանը եւ Կարեն Արայանը
BRAVO.am-ը եւս միանում է շնորհավորանքներին՝ մաղթելով երջանկություն եւ ամուր ընտանիք:
BRAVO.am
Լուսանկարները` զույգի արխիվից


×
23,288






