×


Գարի Քյոսայանը եւ Ալլա Սահակյանը

Ալլա Սահակյան.«Իմ հերոսուհին էլ այլ կյանք է ցանկացել»

Մարտի 30-ին Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում տեղի կունենա Մաքս Ֆրիշի «Սանտա Կրուս» ներկայացման պրեմիերան: Գլխավոր դերակատար Ալլա Սահակյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է ինչպես բեմադրության, իր կերպարի, այնպես էլ առաջիկա հոբելյանական համերգի մասին։
 
Պիեսի գործողությունները զուգահեռ կատարվում են տասնյոթ տարի առաջ եւ ներկայում: Սիրային եռանկյունու հերոսներն են Վարշամ Գեւորգյանը, Արման Նավասարդյանն ու Ալլա Սահակյանը, նաեւ զբաղված են դերասաններ Դավիթ Հակոբյանը, Վանիկ Մկրտչյանը, Նարեկ Բաղդասարյանը, Արմինե Անդրեասյանը, Կարեն Խաչատրյանը եւ այլք: Բեմադրության ռեժիսորը Վիգեն Չալդրանյանն է, բեմադրող նկարիչներն են Վիգեն Չալդրանյանը, Վահրամ Գալստյանը, նկարիչ-դիզայները՝ Մարիամ Մուրադյանը։

Ալլա Սահակյանը՝ «Սանտա Կրուս» ներկայացման փորձին


«Սանտա Կրուսը» պիես է կյանքի իմաստի, բարոյականության, մարդու ինքնության, սիրո, միայնության, կին-տղամարդ հակասությունների մասին: Դերասանուհու փոխանցմամբ՝ գործողությունները հանդիսականի երազն են.«Այս ներկայացումը ֆանտազիա է։ Մարդը ձգտում է այն կյանքին, որը կերազեր ունենալ, բայց ընտրում է այն, ինչ իր տեսակն է թելադրում։ Իմ հերոսուհին էլ երազում այլ կյանք է ցանկացել։ Մաքս Ֆրիշի պիեսի հերոսներն, ի վերջո, հասկանում են, որ  յուրաքանչյուրն իր ճակատագրի գերին է»:

Վիգեն Չալդրանյանի հետ Ալլան կինոյում չի աշխատել, թատրոնում առաջին համագործակցությունն է.«Նա կերպարները ստանում է մանրակրկիտ դետալներով: Այլ ռեժիսորներից իր մոտեցումը տարբերվում է։ Այժմ վերջին փորձերն ենք անում՝ պատրաստվելով պրեմիերային ու սպասելով հանդիսատեսի արձագանքին»:

Գարի Քյոսայանը եւ Ալլա Սահակյանը


Նա ամուսնու՝ ջազմեն Գարի Քյոսայանի հետ նախապատրաստվում է Ջազի միջազգային օրվան։ Ապրիլի 22-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հոբելյանական ջազ համերգ նվիրված Գարի Քյոսայանի հոր՝ կոմպոզիտոր Սերգեյ Քյոսայանի 100-ամյակին.«Ելույթ կունենա Գարի Քյոսայանի ջազ քառյակը, այդ օրը նաեւ հատուկ հյուրեր ունենք՝ աֆրոամերիկացի կիթառահար, վոկալիստ Դերիլ Դարդենը, օպերային երգիչ Արսեն Ստեփանյանը, Իրինա Զաքյանը։ Այս համերգին հանդիսատեսին ներկայացվող ստեղծագործություններից յոթը կհնչեն առաջին անգամ», - տեղեկացրել է Ալլա Սահակյանը։

BRAVO.am    
Լուսանկարները՝ Համազգային թատրոնի եւ Ալլա Սահակյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW