BRAVO.am-ը դեռ գարնանը տեղեկացրել էր, որ Ֆրանսիայի հայկական հիմնադրամի` հանուն Հայաստանի ու Ղարաբաղի բարեկեցության անցկացվող հեռախոսամարաթոնի` “Ֆոնեթոն 2014”-ի այս տարվա կնքամայրն է աշխարհահռչակ մոդել եւ հաղորդավարուհի Ադրիանա Կարեմբոն: Եվ ահա, 1.85 սմ հասակով շիկահեր գեղեցկուհին հոկտեմբերի 15-ին իր ամուսնու` ֆրանսիացի հայտնի գործարար, ծննդով երեւանցի Արամ Օհանյանի ուղեկցությամբ կժամանի Հայաստան:
Ադրիանա Կարեմբոն
7 օրվա ընթացքում Ադրիանան եւ Արամը կայցելեն այն վայրերը, որտեղ Ֆրանսիայի համահայկական հիմնադրամն աշխատանքներ է իրականացրել, այդ թվում` Տավուշի մարզ: Հյուրերը կլինեն նաեւ այն վայրերում, որտեղ Արամ Օհանյանը անցկացրել է իր մանկությունը:
Ադրիանա Կարեմբոն եւ Արամ Օհանյանը
Ադրիանա Կարեմբոն աչքի է ընկնում իր ոտքերով, որոնց շնորհիվ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես նորաձեւության ոլորտում ամենաերկար(1,24 սմ) ոտքեր ունեցող մոդել։ Նա եղել է ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Քրիստիան Կարեմբոյի կինը:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: