50 տարի առաջ մահացած լեգենդար Մերիլին Մոնրոն մինչ օրս էլ շարունակում է հետաքրքրել հանրությանը: Գեղեցկուհու մասին չեն դադարում գրել, տեսանյութեր պատրաստել, ֆիլմեր նկարահանել, նրա լուսանկարները հայտնվում են տարբեր պարբերականների շապիկներին:
Մերիլին Մոնրոն
Լորենս Շիլլերը սկսել է իր կարիերան որպես ֆոտոլրագրող եւ գործի բերումով աշխատել, նաեւ հասցրել է ընկերանալ Մերիլինի հետ: “Մերիլինն ու ես’’. այսպես է կոչվում լուսանկարչի հրատարակած գիրքը, որտեղ նա պատմում է, թե ինչպիսին է եղել դերասանուհին նկարահանման հրապարակից դուրս:
Մերիլին Մոնրոն
Լորենսը լուսանկարել է Մերիլինին նաեւ “Something’s Got to Give’’ ֆիլմի ընթացքում, որտեղ դերասանուհին, ի դեպ, իր վերջին դերն է կերտել: “Մերիլինն ասում էր, որ նկարահանումները տեւելու են մինչեւ ուշ գիշեր, ես էլ պատասխանում էի, թե կինս` Ջուդին, սպանելու է ինձ: Հետո գնում էի տուն, իսկ Ջուդին ժպտալով բացում էր դուռը: Պարզվում էր, որ Մերիլինը կնոջս ծաղիկներ է ուղարկել ու ներողություն խնդրել ուշացման համար’’,- հիշում է Լորենսը:
Մերիլին Մոնրոն
Մերիլինի՝ մինչ 2007 թվականը հանրությանն անհայտ լուսանկարները, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ, հրապարակել է հենց Շիլլերը: Դրանք ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ քաղաքներում:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` MSN
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: