×


Այսօր “Ազնվամորի եւ ձուկ” կհյուրասիրեն Հենրիկ Մալյանի անվան թատրոնում:)

Հայկական արտադրության ֆիլմերի սիրահարներ, այսօր տեղի կունենա նոր ֆիլմի պրեմիերա: “Ազնվամորի եւ ձուկ” անվանմամբ ֆիլմը նկարահանել է “Triticum Colour” կինոընկերությունը:

Արկա Մանուկյանն ու Նարեկ Մարտիրոսյանը


Ֆիլմի ռեժիսոր, սցենարի ու երաժշտության հեղինակ Արկա Մանուկյանի բնորոշմամբ` “Ազնվամորին եւ ձուկ”-ը գեղարվեստավավերագրական է. “Սյուժեն ինքն իրեն է ծավալվում, պատմում է մարդկանց ու բնության մասին. ամեն տարի բազմաթիվ երեխաներ օգտվում են բնության բարիքներից ՝ փորձելով ինչ-որ կերպ օգնել իրենց ծնողներին”:

Նկարահանումները տեղի են ունեցել Ստեփանավանի Գյուլագարակ գյուղում: 50 րոպե տեւողությամբ ֆիլմի պրեմիերայի մուտքն ազատ է, այն կկայանա Հենրիկ Մալյանի անվան թատրոնում:

“Ազնվամորի եւ ձուկ” ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Ստեփանավանի Գյուլագարակ գյուղում


Ֆիլմի ստեղծագործական թիմում են պրոդյուսերներ Վահան Մադոյանն ու Արկա Մանուկյանը, օպերատոր Նարեկ Մարտիրոսյանը, մոնտաժն արել է Վահան Մադոյանը, հնչյունային ռեժիսորը Մարիամ Միրզոյանն է:  Համակարգչային գրաֆիկայի հեղինակը Էդգար Խաչատրյանն է, գունադրումը կատարել են Ալեն Գեւորգյանը եւ Սուրեն Մանուկյանը, գործիքավորումը եւ մասթերինգը` Դավիթ Դավթյանը, թարգմանությունը` Դավիթ եւ Բելլա Էռտմանները:

50 րոպե տեւողությամբ “Ազնվամորի եւ ձուկ” ֆիլմի նկարահանումներին


Մինչ պրեմիերան հասանելի է թրեյլերը, որն էլ կարող եք դիտել ստորեւ:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արկա Մանուկյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW