×


Այսօր “Մանկական նոր ալիք 2013”-ի մրցութային երկրորդ օրն է :)

Ղրիմի “Արտեկ”-ում երեկ մեկնարկել է “Մանկական նոր ալիք 2013”-ը: Մրցույթում Հայաստանը ներկայացնող Էլինա Չոլախյանը, 8-րդ համարի ներքո կատարելով Քրիստինա Ագիլերայի երգացանկից “Hurt” ստեղծագործությունը, արժանացել է ժյուրիի բարձր գնահատականներին. այս մասին BRAVO.am-ի հետ զրույցում տեղեկացրել է “Արմենիա” հեռուստաընկերությունից Ալեքսանդր Մհերյանը:

Էլինա Չոլախյանը


Նա նշել է, որ մրցույթի կանոնադրության համաձայն, “Մանկական նոր ալիք”-ը չի հեռարձակվում ուղիղ եթերով.“Փոխարենը մենք այն կցուցադրենք օգոստոսի 23-ին, 24-ին եւ 25-ին”:

Այսօր 9-ամյա Էլինան մրցույթի շրջանակում ներկայանալու է Վարդուհի Վարդանյանի “Վերադարձ” երգով:

BRAVO.am-ը հաջողություն է մաղթում Էլինա Չոլախյանին, իսկ ընթերցողներին հորդորում աջակցել փոքրիկ երգչուհուն` արժանանալու “Հանդիսատեսի համակրանք” տիտղոսին:): Դրա համար անհրաժեշտ է անցնել հետեւյալ հղմամբ` http://www.newwavejunior.music1.ru/ru/participants եւ քվեարկել մեր մասնակցի օգտին: 

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ "Մանկական նոր ալիք"-ի պաշտոնական կայքից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW