Համարձակ լուսանկարների հերոսուհի Անահիտ Հարությունյանն այս անգամ BRAVO.am-ի ֆոտոխցիկի օբյեկտիվում է: Իսպանիայում ծովափնյա հանգստից հետո մոդելը վերադարձել է Երեւան եւ թարմ ուժերով վերսկսել իր աշխատանքը` ֆոտոշարքեր, ցուցադրություններ, որոնց ընթացքում եւս նա կարող է իրեն թույլ տալ լողազգեստով լինել:):
Անահիտ Հարությունյանը
Մերկ լուսանկարվելու մասին
Հանգստավայրերում արված լողազգեստով նկարներս երբեւէ ցուցադրական չեն եղել: Ըմբռնումով եմ վերաբերվում մարմինը մերկ կամ կիսամերկ ցուցադրելուն ուղղված քննադատություններին. տարբեր մարդիկ, տարբեր կարծիքներ: Ինձ համար թույլատրելիի եւ անթույլատրելիի սահման, որպես այդպիսին, չկա: Կարեւորը վերջնական արդյունքն է, որը պետք է գեղեցիկ լինի: Մերկ լուսանկարը կարող է եւ հաջողություն չապահովի, եթե գեղեցիկ չէ մատուցված, եւ հակառակը:
Անահիտ Հարությունյանը
Ճամփորդությունների մասին
Հանգիստն ինձ միայն դրական լիցքեր է հաղորդում, հետո էլ դժվար չի լինում անմիջապես վերադառնալ բնականոն աշխատանքին: Հաճախ եմ ճամփորդում եւ չեմ հասցնում կարոտել ծովը, արեւն ու լողափը: Երեւանում շաբաթական մեկ-երկու անգամ այցելում եմ լողավազաններ:
Անահիտ Հարությունյանը
Մաշկս թուխ է, եւ արեւային լոգանք ընդունելիս կարմրելու, այրվածքներ ստանալու խնդիր չունեմ: Իհարկե, երկար մնալու դեպքում ապահովության համար որոշակի պաշտպանիչ միջոցներ եմ օգտագործում:
Ամպամած եղանակը, աղմուկը կարող են փչացնել հանգիստս: Գուցե ձմռանը եւս մեկնեմ որեւէ տաք երկիր:
Զգացողությունների մասին
Իմ այցելած սիրելի վայրերից կառանձնացնեմ կղզիները: Հաճելի է գտնվել մեկուսի որեւէ վայրում. ազատության զգացողություն է տալիս: Ամենատպավորիչը Բահամյան կղզիներն էին:
Անահիտ Հարությունյանը
Եթե կղզի նվեր ստանամ, կցանկանայի, որ այն Մալդիվներում կամ Սեյշելներում լինի: Այս վայրերում թեեւ չեմ եղել, բայց վստահ եմ` կհավանեմ… :)
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Նկարահանումներն իրականացվել են Delice Club-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: