×


Անահիտ Սիմոնյան.«Երազում էի երկու բալիկ ունենալ, բայց…»

Անահիտ Սիմոնյանը նախորդ տարի երաժշտական ասպարեզում բավական պասիվ էր, փոխարենը հաջողություն է գրանցել նորաձեւության ոլորտում: Նա BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ սեփական բիզնեսը մեծ առաջընթաց ունի:

Անահիտ Սիմոնյանը


«Հայաստանում շահավետ է նորաձեւության տուն ունենալը: Վերջին տարիներին հայուհիները ձգտում են յուրահատուկ տեսք ունենալ, կրել չկրկնվող հագուստներ: Լավ մասնագետներով հագեցած նորաձեւության տները շահավետ են աշխատում, հատկապես, երբ կարողանում են բավարարել հաճախորդների տարատեսակ ցանկությունները: Ուրախությամբ կարող եմ նշել, որ վերջին տարիներին այստեղ մեծ մրցակցություն կա նորաձեւության բիզնեսում, ինչը ստիպում է դիզայներներին ավելի մեծ ջանքեր ներդնել»,-ասել է երգչուհի-դիզայները:

Նա կարծում է, որ ինքնատիպ տեսք ունենալու համար շատ գումար հարկավոր չէ. «Եթե մարդ ցանկություն ունի նորաձեւ եւ հետաքրքիր տեսք ունենալ, ապա աստղաբաշխական թվեր ամենեւին էլ անհրաժեշտ չեն: Կարելի է միջին գնի կտորով եւս կարել ինքնատիպ հագուստ: Կարեւորը ցանկությունն է»:

Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանն` իրենց որդու հետ


Անահիտը գրեթե միշտ տարատեսակ քննարկումների կիզակետում է: Իր հասցեին հնչող քննադատություններին նա նորմալ է վերաբերվում.«Եթե աշխատում ես, ստեղծագործում, հաճախ նորություններով ներկայանում, ապա բնական է ուշադրության կենտրոնում լինելը: Կարծում եմ՝ վատ է, երբ քո մասին ընդհանրապես չեն խոսում: Եվ քանի որ հնարավոր չէ բոլորի համար կատարյալ լինել, կարող են եւ վատ բաներ ասել: Քանի դեռ շարունակելու եմ ստեղծագործել, պետք է խոսեն»:

Հայկոյի եւ Անահիտի ընտանիքում առաջիկայում համալրում չի սպասվում. «Մանկուց երազում էի երկու բալիկ ունենալու մասին, բայց Արմանի ծնունդից հետո ես ու ամուսինս կարծում ենք, որ մեկ երեխան էլ է բավական: Տղաս այնքան լույս ու ջերմություն է մտցրել մեր ընտանիք: Թեեւ չեմ կարող ասել՝  ինչ կլինի հետագայում»:

Երգչուհի-դիզայները նախատեսում է այս տարի նոր տեսահոլովակ ներկայացնել, նաեւ նպատակ ունի իր ապրանքանիշը ներկայացնել արտերկրում.«Այ, օրինակ, իմ ծննդավայր Սուրգուտ քաղաքում շատ հնարավոր է, որ շուտով բացվի իմ նոր խանութ-սրահը»: 

Տեքստը՝ Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Անահիտ Սիմոնյանի արխիվից

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW