«Կարծես` մի դար ճանաչում ենք իրար եւ միասին ենք ապրում»՝ Անահիտ Կիրակոսյանը եւ Արտակ Սարգսյանը նշում են ամուսնության հոբելյանը: Նրանց ընտանիքը 6 տարեկան է: Դերասանուհին BRAVO.am-ին պատմել է հաճելի անակնկալների մասին, եւ ոչ միայն:
«Կեսգիշերին, երբ պառկում էինք քնելու, Արտակը շնորհավորեց ինձ, ես էլ նախապես պատրաստած իմ նվերը հանձնեցի նրան»,-ասել է Անահիտն ու հավելել, որ առավոտյան երեխաների աղմուկից են արթնացել.«Լուսադեմին նրանք սենյակ մտան մեր լուսանկարով սրտաձեւ տորթով, փուչիկներով եւ ծաղիկներով: Իսկապես շատ հուզիչ պահ էր, կարծես երեխաներիս պատասխանը լիներ այն ամենին, ինչ ես տվել եմ այս տարիների ընթացքում: Ամուսինս էլ կատակեց, որ իմ ձեռագիրն է եւ ինձնից են նրանք սովորել հաճախ անակնկալներ անել»:
Անահիտ Կիրակոսյանն՝ ամուսնու հետ
Դերասանուհու խոսքով՝ այսօրվա առավոտը տարբերվող էր, ավանդական սուրճը վայելել են տոնական տորթով, որից հետո շտապել աշխատանքի.«Իսկ երեկոյան, ավանդույթի համաձայն, ես եւ Արտակը երկուսով կնշենք մեր օրը, կզրուցենք, կհիշենք մեր ձեռքբերումները, կքննարկենք անցած տարիները: Ամեն տարի այս օրն ասում եմ` ինչ արագ է անցնում ժամանակը, իսկ Արտակը հավելում է, որ ամեն լավ բան արագ է անցնում: Մյուս կողմից էլ տպավորություն է, թե երկար տարիներ ենք միասին, դա էլ, հավանաբար, ներդաշնակությունից է»:
BRAVO.am-ը շնորհավորում է զույգին եւ համատեղ երկար տարիների երջանիկ կյանք մաղթում:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` զույգի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: