×


Շանթ Հովհաննիսյան. «Գոնե մեկս մյուսին չցավեցնենք ու անտարբեր չլինենք»

Շանթ Հովհաննիսյանի համար Արցախի շրջափակման մասին պատմող «Բլոկադա» ներկայացման վրա աշխատելը դժվար ու հուզիչ է եղել: Նրա կարծիքով՝ այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, երբ շատ հեշտ է անտարբեր դառնալ:

«Այս թեմային անդրադառնալը կարեւոր է, որպեսզի չմոռանանք, թե ինչերի միջով ենք անցել, բայց նաեւ պետք է չցավեցնենք: Այն մարդիկ, որոնք կտրված են եղել աշխարհից, ինչպիսի ապրումներ եւ կամք են ունեցել, ինչպիսի ուժ՝ իրենց հողին ամուր մնալու համար, բայց ի վերջո ճակատագիրն այլ կերպ տնօրինեց։ Կարծում եմ՝ այդ ամենը դեռ կշտկվի, եւ իրենց օրրանը լքածները կվերադառնան հարազատ օջախներ։ Աշխարհն այսպես չի մնա, կփոխվի մի օր»,- հավատում է դերասանը:


Հովհաննիսյանի խոսքով՝ իրենց նպատակներից մեկն է կարողանալ միասնականություն ստեղծել ու միավորել հայերին. «Եթե համախմբված լինենք, ոչ մի տեղ էլ պարտություն չենք կրի։ Գոնե մեկս մյուսին չցավեցնենք, կարողանանք կարեկցել, հասկանանք մարդու ցավն ու անտարբեր չլինենք»։


Նա հավատացած է, որ նոր սերունդներն իրենց պապերի պատիվը եւ արժանապատվությունը կրում են ու այդ ամենը փոխանցելու են նաեւ իրենց երեխաներին. «Այն, ինչ Աստծո կողմից ի վերուստ տրված է, հետ է գալու: Հավատում եմ, որ վերադարձ լինելու է»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW