Անատի Սաքանյանն իր ամառային հանգիստը վայելել է Ֆրանսիայում: Մեկ ամիս այնտեղ գտնվելով` դերասանուհին հասցրել է լինել Մարսելում, Կաննում, Մոնակոյում, Մոնտե Կառլոյում եւ Նիցում: «Առաջին անգամ էի Ֆրանսիայում: Բարեկամուհուս նշանադրությանը մասնակցեցի ու նաեւ հանգիստս վայելեցի»,-ասել է նա:
Անատի Սաքանյանը
Անատիին գրավել է հատկապես ֆրանսիական անմիջականությունը. «Ամեն մեկն իր կյանքով է ապրում, ոչ ոք չի նայում` դու ինչ ես հագել, դիմահարդարված ես, թե ոչ: Փողոցում քայլելիս լարվածություն չկա, քանի որ նույնիսկ անծանոթները միմյանց բարեւում ու ժպտում են»:
Անատի Սաքանյանը
Դերասանուհին ամենաշատը հավանել է Մոնակոն. «Այնքան եմ հավանել, որ հաստատ էլի կգնամ: Բացի տեսարժան վայրերը, բնությունը, գեղեցիկ էին նաեւ այնտեղի սրճարանները, նավերի պորտը: Այնտեղ մարդիկ պասիվ չեն, ուրախ են, ինձ դուր է եկել աշխույժ կյանքը, քանի որ իքնս էլ ակտիվ մարդ եմ»:
Անատի Սաքանյանը
Առաջիկայում Անատին պատրաստվում է Սոչի մեկնել, այս անգամ՝ ոչ միայն հանգստի նպատակով. «Ընկերներիս հետ մասնագիտական սեմինարներ ենք անելու: Քանի որ մասնագիտությամբ դիմահարդար-կոսմետոլոգ եմ, հաճախորդներ ունեմ նաեւ այնտեղ, որոնց հետ այդ շրջանում կաշխատեմ»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Անատիի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: