×


Անդոն առաջին անգամ խոսում է երկրորդ երեխային կորցնելու մասին

Անդրանիկ Հարությունյանն անցնող 2016 թվականից ե՛ւ գոհ է, ե՛ւ դժգոհ: Երեւանի Կամերային թատրոնի դերասանը BRAVO.am-ի հետ անկեղծ զրույցում ամփոփել է տարին, նաեւ տրամադրել Ամանորի թեմատիկայով ընտանեկան նոր ֆոտոշարքը:

Անդոյի ընտանիքը


«Վազելով արեցի կնոջս ասածը:)»

Մերին անտարբեր չէ լուսանկարվելու հանդեպ: Տեսել էր, որ գեղեցիկ ստուդիա կա, ցանկացավ՝ ընտանեկան գունեղ ֆոտոշարք ունենանք: Կինն այնպիսի էակ է, որի ասածները պետք է անել, ես էլ վազելով արեցի:): Շատ լավ անցավ՝ գեղեցիկ տաղավարում, ես էլ Ձյունանուշի հագուստ հագա, բայց այդ կադրերը չգիտեմ՝ ուր են:

«Հա, մեկ էլ կոշիկ չունեմ…»

Ընտանիքս սպասում ու պատրաստվում է Ամանորին, իսկ ես այս տարի էլ տարեմուտի գիշերն աշխատելով կանցկացնեմ: Հրավեր ունեմ Հանքավանում տոնական երեկո վարելու՝ այս անգամ միայնակ՝ առանց Ռաֆոյի: Արդեն յոթ տարի է, ցավոք կամ բարեբախտաբար, Նոր տարվա գիշերը տանը չեմ լինում: Լավ է, որ գումար եմ աշխատում, վատ է՝ ընտանիքիցս հեռու եմ լինում: Գումարը կփորձեմ հավաքել, քանի որ մտադիր եմ բնակարան գնել: Ի տարբերություն Հայաստանի բյուջեի, իմ տան բյուջեն ճիշտ եմ օգտոգործելու. ծառայողական մեքենաներ չեմ գնելու… Հա, մեկ էլ կոշիկ չունեմ, պետք է գնեմ:):

Անդոն՝ դստեր հետ


«Գուցե նոր հրավերներ լինեն»

Ճիշտ է՝ Հայաստանում քիչ հնարավորություն կա կյանքը հետաքրքրացնելու, ընդհանուր առմամբ, գոհ եմ 2016-ից, բայց ոչ՝ այս տարի հայտնված կապիկներից:
Ռուսական ֆիլմում հետաքրքիր կերպար մարմնավորեցի: Գուցե այս դերից հետո հնարավորություն ընձեռվի նրանց հետ համագործակցել, եւ նոր հրավերներ լինեն: Մեր՝ Կամերային թատրոնում, միշտ անակնկալներ, նոր պրեմիերաներ կան հանդիսատեսի համար, այս տարին էլ բացառություն չէր:

Աշխատանքային տարին կամփոփեմ «Մանկուց երազել եմ» նոր նախագծով, որը վարում եմ Անաիս Սարդարյանի հետ: Բացի դա, «Կենտրոն TV»-ի եթերում հումորային նոր սերիալ է լինելու, որում եւս ընդգրկված եմ:

Անդոյի ընտանիքը


«Բժիշկներն առաջարկեցին հեռացնել պտուղը»

Այս տարի հասկացա, որ իսկապես հազար ու մի աչք կա եւ դեռ չեղած բանը պետք չէ տարածել: Մեր երկրորդ բալիկին էինք սպասում, բայց բժիշկներն առաջարկեցին հեռացնել պտուղը, քանի որ երեխան չէր զարգանում: Ինքս շատ տխուր էի, բայց փորձում էի ուրախացնել Մերիին, որ շատ չտխրի: Կյանքն առջեւում է, առաջիկայում էլի բալիկներ կունենանք:

«Ումի՞ց ենք պակաս»

2017-ի խորհրդանիշ Աքլորից ուզում եմ, որ բոլոր երեխաներն առողջ լինեն, նաեւ միշտ ակնկալում եմ, որ հայ ազգը լավ ապրի: Մենք լավ ժողովուրդ ենք ու հաստատ արժանի ենք դրան, ումի՞ց ենք պակաս:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անդրանիկ Հարությունյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW