×


Անդրեի արձագանքը գաղտնի ամուսնանալու հարցին

Անդրեի նոր տեսահոլովակի, Միացյալ Նահանգներում համերգների եւ առաջիկա պլանների մասին արդեն պատմել ենք:  BRAVO.am-ը երգչին նաեւ անձնական բնույթի հարց է ուղղել:

Անդրեն` "Սիրո պայքար" տեսահոլովակի նկարահանումներին


Բանն այն է, որ նրա երկրպագուները մեզ լուսանկարներ են ուղարկել, որոնցում երգիչը մատանի է կրում մատնեմատին եւ խնդրել են ճշտել` արդյոք գաղտնի ամուսնացել է:

Անդրեն օրերս տեղի ունեցած համերգին մատանի է կրել մատնեմատին


Մեր հարցին, թե ինչ նորություններ կան անձնական կյանքում, Անդրեն հետեւյալն է պատասխանել.“Ես նախընտրում եմ խոսել իմ ստեղծագործական գործունեության մասին, իսկ անձնական կյանքս թող մնա միայն իմը, քանի որ այն հանրային դարձնելով` այլեւս անձնական չի լինի: Այնպես որ, այս հարցը կնախընտրեի թողնել առանց մեկնաբանության…”: 

BRAVO.am
Լուսանկարները` Անդրեի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW