Ֆոտոմոդել, սերիալային դերասան Անթոնի Մարտիրոսյանը սոցիալական ցանցերի իր էջերում վերջերս հրապարակել էր լուսանկարներ, որոնցում նրան ընկերակցում է գանգրահեր մի աղջնակ։ Նա BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ դրանից հետո բամբասանքներ են տարածվել, թե արտաամուսնական կապից երեխա ունի:
Անթոնի Մարտիրոսյանը
"Ուրախ եմ, որ ստացվել է հոր կերպարը"
Գուցե ինչ–որ նմանություն կա իմ եւ այս փոքրիկի միջեւ, քանի որ ինքս էլ տիպիկ հայկական դիմագծեր չունեմ, բայց, այնուամենայնիվ, ես դեռեւս ամուսնացած չեմ եւ երեխաներ էլ չունեմ։ Դրանք կադրեր են ֆոտոպատմությունից, որտեղ, այո, փորձել եմ հայրական հոգեվիճակում լինել։ Ուրախ եմ, որ ստացվել է։
“Աջակացում եմ նրան որպես պրոդյուսեր"
Աղջիկը բարեկամուհուս դուստրն է, իսկ ունի նման հետաքրքիր դիմագծեր, քանի որ հայրը սեւամորթ է։ Նա բնակվում է Ռուսաստանում, արդեն իսկ նկարահանվել է տարբեր ամսագրերի, գովազդային հոլովակների համար։ Հայաստանում եւս ցանկանում է ներկայանալ որպես մոդել, եւ ես կաջակցեմ որպես պրոդյուսեր:
Անթոնի Մարտիրոսյանը` զարմուհու հետ
“Մարմնավորելու եմ երկու տարբեր կերպարներ”
Պրոդյուսինգից բացի, շարունակում եմ նաեւ ֆոտոմոդելի ու դերասանի իմ կարիերան։ Ճիշտ է՝ ինձ հաճախ չեն տեսնում, իսկ պատճառն այն է, որ ոչ բոլոր առաջարկներն եմ ընդունում։ Նախընտրում եմ աշխատել, օրինակ՝ տարին մեկ անգամ, բայց հետաքրքիր մի բան անել։ Կուզեմ առանձնացել, որ վերջերս դարձել եմ “Jazzve”-ի դեմքը ու գեղարվեստական 2 ֆիլմում նկարահանվելու առաջարկ եմ ստացել, որոնք ընդունել եմ: Մեկում մարմնավորելու եմ մեծահարուստի որդու, մյուսում՝ հայ ֆիդայիի: Այս շրջանում ֆիլմերում նկարահանվելն ինձ ավելի է հետաքրքրում, քան՝ սերիալներում։
Էքստրիմի հետքերով
Այս շրջանում ազատ ժամանակ շատ եմ ունենում։ Այն անցկացնում եմ էքստրեմալ սպորտաձեւերով զբաղվելով, որսի գնալով, հաճախ նաեւ անապատ եմ գնում․ ճանապարհից դուրս ավտոմեքենա վարել շատ եմ սիրում։
Անթոնի Մարտիրոսյանը
“Ամուսնությունն ինձ համար խաղուպար չէ”
Ամուսնանալ դեռ չեմ պատրաստվում ու կամուսնանամ միայն այն ժամանակ, երբ գտնեմ իմ երկրորդ կեսին։ Ամուսնությունն ինձ համար խաղուպար չէ․չեմ կարող ամուսնանալ պարզապես ամուսնանալու համար, ինչպես այսօր շատերն են անում, ու մի քանի ամիս անց էլ որոշել, որ ամուսնալուծվելու ժամանակն է։ Եթե այդ լուրջ քայլն անեմ, այն կանեմ` հասկանալով, որ հետդարձի ճանապարհ չկա։
“Կարծում եմ՝ հոգատար հայր կլինեմ”
Վերադառնալով փոքրիկ մոդելի թեմային, ասեմ, որ երեխաներ առհասարակ շատ եմ սիրում, իսկ աղջիկ երեխաներ՝ ավելի։ Գիտեմ` ինչպես ընդհանուր լեզու գտնել փոքրիկների հետ, հոգ տանել նրանց մասին, հենց այս պատճառով էլ մեր սերը միշտ փոխադարձ է լինում։ Իսկ եթե երեխաներ ունենամ, շատ կցանկանամ, որ առաջնեկս հենց աղջիկ լինի: Կարծում եմ՝ հոգատար հայր կլինեմ, շրջապատիս մարդիկ էլ այս հարցում համակարծիք են։
BRAVO.am
Լուսանկարները` Անթոնիի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: