Իրանահայ ֆոտոմոդել, դերասան Անթոնի Մարտիրոսյանն իր ազատ ժամանակի մեծ մասն անցկացնում է կամ գնումներ կատարելով, կամ էլ սպորտով զբաղվելով: Հերթական անգամ մարզասրահ գնալուց առաջ Թոնին զրուցել է BRAVO.am-ի հետ` պատմելով մասնագիտության հետեւանքով անձնական կյանքում առաջացած խնդիրների մասին եւ ոչ միայն:):
Անթոնի Մարտիրոսյանը
“Հայ մոդելները շատ ցածր են վարձատրվում”
Մեր իրականության մեջ թե′ տղա, թե′ աղջիկ շատ մոդելներ չունեն մոդելի կեցվածք առօրյայում: Նկատի ունեմ` չեն հետեւում իրենց այնպես, ինչպես արտասահմանցի մոդելները, չեն հագնվում այնպես, ինչպես նրանք: Եվ սրա միակ ու հիմնական պատճառը ցածր ֆինանսավորումն է: Եթե մարդը մոդելային գործունեություն է ծավալում ապրուստի միջոց վաստակելու համար, ապա հայաստանյան պայմաններում նա ուղղակի չի կարող լինել բավարար խնամված ու աչքի ընկնող:
Անթոնի Մարտիրոսյանը
“Իմ եկամտի հիմնական աղբյուրն այլ է”
Ապրուստի միջոց վաստակելու համար չէ, որ աշխատում եմ որպես ֆոտոմոդել ու նկարահանվում եմ սերիալներում: Այդ ոլորտներն ինձ գրավել են դեռ մանկուց: Իսկ այսօր այս ամենն անում եմ, քանի որ հաճույք եմ ստանում այնպես, ինչպես, օրինակ, էքստրեմալ սպորտաձեւերից: Այդ ոլորտներից ստացած գումարը ծախսում եմ իմ խնամքի վրա, իսկ եկամտիս հիմնական աղբյուրն այլ է:
“Անկաշկանդ եմ ֆոտոխցիկի առջեւ”
Ընդհանրապես չեմ կաշկանդվում ո′չ ֆոտոխցիկի, ո′չ էլ տեսախցիկի առջեւ, քանի որ մեծ փորձ ունեմ: Նպատակ ունեմ մոտ ապագայում իմ փորձը փոխանցել նաեւ սկսնակներին` բացելով ֆոտոստուդիա ու զարգացնելով հայաստանյան մոդելային ասպարեզը:
Անթոնի Մարտիրոսյանը
“Կարեւոր է ոչ միայն նորաձեւ հագուկապը, այլեւ գեղեցիկ մարմինը”
Ուշադրության կենտրոնում գտնվող հանրային մարդը պետք է ունենա ոչ միայն նորաձեւ հագուկապ, այլեւ գեղեցիկ մարմին: Շատերը բավական նորաձեւ են հագնվում, բայց նրանց երկրպագուներն անմիջապես հիասթափություն են ապրում, երբ նրանց տեսնում են, օրինակ, բաց տեսարաններում. մեծամասնությունն առաջին հերթին ուշադրություն է դարձնում արտաքինին, ապա նոր` ներքինին:
“Երկրպագուն չի կարող լինել սիրած էակ”
Հայտնի մարդու երկրպագուն չի կարող նաեւ նրա սիրելին լինել: Ճիշտ է` չեմ բացառում, բայց կարծում եմ, որ երկրպագուի սերն այլ է. նրանք ավելի մակերեսային են սիրում, չեն խորանում մարդու բնավորության գծերի մեջ:
Անթոնի Մարտիրոսյանը
“Կինս պետք է հասկացող լինի”
Մոտ ապագայում չեմ պատրաստվում ամուսնանալ, բայց իմ կողքին պատկերացնում եմ իմ ոլորտին մոտ կանգնած կնոջ: Նկարահանվում եմ բաց ու ազատ տեսարաններում, հաճախ նկարահանման հրապարակում շրջապատված եմ լինում հակառակ սեռի ներկայացուցիչներով. ընտրյալս պետք է հասկանա` երբ ֆոտոխցիկներն ու տեսախցիկներն անջատվում են, ամեն ինչ ավարտվում է:
“Մոդելային կազմվածքը պարտադիր պայման չէ”
Մարդիկ իմ կողքին պատկերացնում են մոդելային արտաքինով մի աղջկա, բայց ինձ համար պարտադիր չէ, որ ընտրյալս մոդելային կազմվածք ունենա: Կարեւոր է, որ նա ուղղակի ճաշակով ու հասակով համապատասխանի ինձ: Ու շատ կարեւոր է, որ նա անկեղծ լինի իմ նկատմամբ. չստի ու ինչ-որ բան էլ չփորձի թաքցնել:
Անթոնի Մարտիրոսյանը
“Կա աղջիկների տեսակ, որն ինձ գրավում է”
Այնուամենայնիվ, գոյություն ունի աղջիկների մի տեսակ, որն ինձ առավել գրավում է. սիրում եմ նիհար կառուցվածքով ու արտահայտիչ կրծքերով աղջիկների: Բայց այս ամենի հետ նա պետք է լինի խելամիտ ու խելացի, որ կարողանանք շփվել: Քիչ թե շատ տեղեկացված եմ ամեն ինչից, կարեւոր է, որ ընտրյալս էլ լինի այդպիսին, որպեսզի խոսելու ընդհանուր թեմաներ ունենանք:
“Աղջիկներին լավ եմ ճանաչում”
Ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար առաջին հերթին փորձում եմ տեղեկանալ, հասկանալ` ինչ տիպի մարդ է նա ու արդեն ըստ դրա, հարգելով բնավորությունն ու նախասիրություններրը, քայլեր եմ ձեռնարկում: Աղջիկներին լավ եմ ճանաչում, գիտեմ` նրանք ինչ են սիրում, իսկ ինչ տանել չեն կարողանում:
Անթոնի Մարտիրոսյանը
“Ինչքան տղաներն ունեն իրավունքներ, նույնքան էլ` աղջիկները”
Եթե աղջիկը մի քանի ընկեր է ունեցել, բայց մեկին է իսկապես սիրել, նվիրվել ու սեռական հարաբերություններ էլ ունեցել է միայն նրա հետ, ապա ես չեմ համարում, որ այդ աղջկա հետ ինչ-որ բան այն չէ: Ինչքան տղաներն ունեն իրավունքներ, նույնքան էլ` աղջիկները: Կան տղաներ, որ տասնյակ աղջիկների զրկում են կուսությունից, հետո ուզում են կույսի հետ ամուսնանալ: Դա ճիշտ չէ: Եթե ընտրյալս նորմալ ընտանիքից նորմալ աղջիկ լինի, ես այդ հանգամանքին ուշադրություն չեմ դարձնի:
“Ամեն ինչ սկսվեց 16 տարեկանում”
16 տարեկան էի, երբ մուտք գործեցի մոդելային ասպարեզ, հենց այդ ժամանակից էլ սկսեցի գրավել աղջիկներին: Առաջին սեր, առաջին սեռական հարաբերություն, մի խոսքով` ամեն ինչ սկսվեց հենց 16-ում:
Անթոնի Մարտիրոսյանը
“Հայտնի դառնալը լավ բան չէ”
Անձնական կյանքս, սիրային հարաբերություններս անկում ապրեցին հենց այն օրը, երբ ես առաջին անգամ նկարահանվեցի սերիալում: Երբ միայն մոդելային գործունեությամբ էի զբաղվում, ամեն ինչ ավելի հեշտ էր: Աղջիկները չեն հավատում, որ քիչ թե շատ հայտնի, քիչ թե շատ տեսքով տղան կարող է նվիրվել մեկին: Ընդհանրապես ճանաչված մարդիկ շատ խնդիրներ են ունենում անձնական կյանքում. հայտնի դառնալը լավ բան չէ:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Անթոնի Մարտիրոսյանի անձնական արխիվից եւ “ԷԼ Style” ամսագրի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: