Անի Ավդալյանի առաջնեկը մեկ շաբաթական է. ոճաբան-վարսահարդարը հուլիսի 7-ին ամուսնուն` ֆինանսիստ Լեւոն Ավետիսյանին, որդի է պարգեւել: Նորաթուխ մայրիկը BRAVO.am-ի ասել է, որ տղան ծնվել է 3 կգ 600 գ քաշով եւ 50 սմ հասակով:
Անի Ավդալյանն` ամուսնու եւ որդու հետ
Զույգն, ինչպես եւ նախապես որոշել էր, երեխային անվանակոչել է Դավիթ.«Երբ նրան առաջին անգամ գրկեցի, կյանքում ամենաանփոխարինելի վայրկյաններն ապրեցի, երկնային զգացողություն էր, որը ոչ մի բառով բնութագրել չի լինի»,-մեզ հետ զրույցում ասել է Անին:
Անի Ավդալյանի եւ որդու նվերները
Մայրիկից հետո փոքրիկ Դավիթին հայրիկն է գրկել: Չկարողանալով զսպել հուզմունքը` նա շփոթված դուրս է եկել ծննդատնից` չիմանալով, թե ուր է գնում. «Կարճ ժամանակ անց վերադարձավ ու մի քանի րոպեն մեկ գալիս էր որդուն տեսնելու:)»,-պատմել է ոճաբան-վարսահարդարը:
Անի Ավդալյանն` ամուսնու հետ
BRAVO.am-ը շնորհավորում է ամուսիններին, իսկ Դավիթին եւ բոլոր փոքրիկներին մաղթում առողջ եւ անհոգ մանկություն:
Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Անի Ավդալյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: