Երեւանի Կամերային թատրոնի դերասանուհի Անի Լուպեն այս շրջանում նկարահանվում է «Ազիզյանները» սիթքոմում: Պարզվում է՝ սա առաջին հեռուստանախագիծն է, որին նա մասնակցում է: Թե ինչպես է ընդգրկվել դերասանական կազմում, առանց ինչի չի պատկերացնում կյանքը եւ որքանով է սիրված, Անին պատմել է BRAVO.am-ին:
Անի Լուպեն եւ Հայկ Մարությանը
«Սիթքոմում նկարահանվելու առաջարկը պատահական եմ ստացել ու սիրով համաձայնել եմ: Շատ ուրախ եմ, որովհետեւ աշխատում եմ պրոֆեսիոնալ թիմի հետ»,-ասել է նա եւ հավելել, որ նախկինում ստացած համագործակցության հրավերները մերժել է զբաղվածության պատճառով.«Ցանկացած առաջարկ ընդունելուց առաջ փորձում եմ հասկանալ, թե տվյալ նախագիծը կամ սերիալն ինչ կարող է ինձ տալ, կամ ես ինչ կարող եմ որպես դերասան վերցնել: Իհարկե, կարեւոր է նաեւ, թե ով է ռեժիսորը եւ ովքեր են ստեղծագործական կազմում»:
Անդրադառնալով իր նոր դերին՝ Անին ասել է.«Ռուզանը հորինված չէ, նա մեր հայ իրականության մեջ գոյություն ունեցող կնոջ կերպար է: Դերասանի համար յուրաքանչյուր դեր կերտելը նրան դարձնում է հարազատ այդ կերպարի հետ, բայց կդժվարանամ ասել, որ Ռուզաննան նման է ինձ»:
Անի Լուպեն
Բացի սիթքոմը, Անին շարունակում է աշխատանքը սիրելի թատրոնում: Ասում է՝ կյանքն առանց Կամերայինի չի պատկերացնում.«Այնտեղ ես ապրում եմ, վերապրում ու շարունակում ապրել: Չեմ կարող առանձնացնել իմ դերերից որեւէ մեկը, քանի որ սիրում եմ դրանք հավասարաչափ, այլապես չէի խաղա: Իմ ամենասիրելին «Պարոնայք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել եւ զվարճանալ» ներկայացումն է»:
Դերասանուհին պատասխանելով մեր հաջորդ հարցին՝ նշել է, որ չի խուսափում խոսել անձնական կյանքի մասին.«Բայց միայն կասեմ, որ սիրում եմ եւ սիրված եմ, շրջապատված եմ սիրով. այլ կերպ ապրելն ինձ համար մի փոքր դժվար կլիներ»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Անի Լուպեի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: