Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Էմմա Մանուկյանը, որին հեռուստադիտողը ճանաչում է նաեւ մի շարք սերիալներից, հետաքրքիր կերպով է անդրադարձել իր 37-ամյակին։
Նոր ֆոտոշարքում դերասանուհին միավորել է քաղաքային ոճն ու իր շուրջը համախմբել անծանոթ մարդկանց, որոնք շատ հայկական ձեւով շնորհավորում են նրան։ Լուսանկարներում դերասանուհին մի քիչ էլ Օդրի Հեփբերնին է հիշեցնում՝ իր էլեգանտությամբ ու սանրվածքով։
«Մեկ էլ 36 տարի հետո իմ սիրած 3-ն ու 7-ը նորից իրար կողք կլինեն»,- գրել է նա։
Լուսանկարները՝ Լյուսի Միրաքյանի


×
5,179





