×


Անի Երանյանը

Անի Երանյան. «Այնքան ուրախ էի նման անակնկալի համար»

Տեւական ժամանակ Մոսկվայում բնակություն հաստատած Անի Երանյանը փետրվարի 4-ին դարձել է 27 տարեկան: Հոբելյարը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է ընկերների անակնկալի եւ այժմյան զբաղվածության մասին:

«Մի քանի տարի է` ցանկություն չեմ ունենում մեծ խնջույք կազմակերպելու, բայց ստացվում է այնպես, որ փոքր խնջույքն ինքնաբերաբար մեծ տոնի է վերածվում, որովհետեւ կողքիս գտնվող մարդիկ ամեն բան անում են դրա համար: Երբեմն նրանք այնքան ուրախ են լինում, որ ուզում եմ նրանց շնորհավորել իմ տարեդարձի օրը:)»,- նշել է դերասանուհին:

Անի Երանյանը


Անիին այս տարի անակնկալ են մատուցել ընկերուհիները` Երեւանից մեկնելով Մոսկվա. «Այնքան ուրախ էի, որ ինձ նման անակնկալ մատուցեցին: Փետրվարի 3-ից սկսած նշեցինք տարեդարձս՝ մինչեւ ամսի 5-ը: Նախկինում էլ, եթե նույնիսկ Երեւանում եմ նշել տարեդարձս, նույն օրը գիշերը կամ հաջորդ օրը մեկնել եմ Մոսկվա` տոնս շարունակելու»:

Դերասանուհին նշել է, որ տարեդարձի օրը եւս մեկ հնարավորություն է ունենում երազանք մտապահելու. «Ամեն տարի չեմ մոռանում երազանք պահել Ամանորի գիշերն ու ծնունդիս տորթի մոմերը փչելիս, իսկ թե ինչի մասին եմ երազում` թող գաղտնի մնա»:

Անի Երանյանը


Անին պատմել է նաեւ, որ այժմ էլ առօրյան բավականին բուռն է անցնում. «Վերապատրաստումների եմ գնում, մասթերկլասների եւ փորձում եմ հանգստանալ աշխատանքային բուռն 4 տարիներից հետո: Շուտով պետք է ԱՄՆ մեկնեմ, մի խոսքով` վայելում եմ արդեն 27-ամյակս բոլորած եւ նոր սկսված տարիս»:
BRAVO.am-ը շնորհավորում է դերասանուհուն եւ երազանքների իրականացում մաղթում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Անիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW