×


Անի Լուպեի ծովափնյա հանգստի լուսանկարներն ու մտահոգության առիթը

Անի Լուպեն այս օրերին մտերիմների հետ Եգիպտոսում է: Կամերային թատրոնի դերասանուհին հագեցած ճամփորդության մանրամասներն ու լուսանկարները վստահել է BRAVO.am-ին:

«Այս տարի շատ պատահական ստացվեց այնպես, որ ընկերներիս հետ մեկնեցի բուրգերի հայրենիք: Քանի որ ջրի ու արեւի սիրահար եմ, ամեն անգամ այնպիսի երկիր եմ ընտրում, որ ծով լինի: Աննկարագրելի գեղեցիկ է ամեն բան: Օդը, ջուրը, ավազն ու արեւը լիարժեք են դարձնում իմ հանգիստը: Ամենակարեւորը՝ չեմ արեւահարվում, այլ գեղեցիկ արեւայրուք եմ ընդունում»,- պատմել է Անին:

Անի Լուպեն


Այս ընթացքում դերասանուհին հասցրել է շրջել Եգիպտոսի պատմական քաղաքներով ու դայվինգով զբաղվել.«Ամեն անգամ հանգստի մեկնելիս ինձ հետ տանում եմ իմ բոլոր մտահոգություններն ու վատ հիշողությունները, որոնք հանձնում եմ ծովին ու միայն դրական ու ջերմ հուշերով ետ վերադառնում»,-նշել է նա:

Դերասանուհին արտերկրից ընկերների ու հարազատների համար հուշանվերներ է բերելու.«Գնումներ, որպես այդպիսին, շատ չեմ անում: Այս անգամ խորհրդանշական աքսեսուարներ կբերեմ հարազատներիս համար»:

Անի Լուպեն


Որպես ամենաանմոռանալի արձակուրդ՝ Անին առանձնացրել է հենց այս ուղեւորությունը.«Ինձ թվում է՝ ամենատպավորիչ արձակուրդս կլինի հենց այս մեկը, թեպետ, եղել են արձակուրդներ, որոնց մասին կարելի է ժպիտով հիշել: Յուրաքանչյուր հանգստից հետո էլ տպավորություններս դրական են եղել: Միակ բանը, որ ինձ փոքր-ինչ մտահոգում է, բաժանումն է ծովից ու արեւից. երանի Հայաստանն էլ ծով ունենար»,-եզրափակել է նա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անի Լուպեն

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport