BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ Անի Ղազարյանը սպասում է իր երրորդ բալիկին: Դերասանուհու հղիության լուրը հաստատվեց օրերս՝ Մհեր Մկրտչյանի «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի պրեմիերային: Գլխավոր հերոսուհու կլորացած փորիկը կնկատեք միջոցառման ընթացքում արված լուսանկարում:):
Մեզ հետ զրույցում Անին նշել է, որ նախընտրում է առայժմ չխոսել իր կարգավիճակի մասին, նաեւ ասել է, որ դեռ չեն պարզել ապագա երեխայի սեռը:
Մհեր Մկրտչյանը՝ դստեր հետ
Նշենք, որ ռեժիսորի եւ դերասանուհու դուստրը ծնվել է 2017 թվականի մարտին: Անիի առաջնեկը եւս աղջիկ է:
BRAVO.am-ը թեթեւ հղիություն է մաղթում դերասանուհուն եւ, իհարկե, առողջ բալիկ։
BRAVO.am
Լուսանկարները՝ Անիի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: