×


\"Կարգին սերիալ\"-ից Աննա Բաբայանը` Տիգրան Լորսաբյանի հեքիաթի փերի :)

Աննա Բաբայանը Տիգրան Biface Լորսաբյանի ֆոտոօբյեկտիվից փերի է եւ ապրում է հեքիաթային բնության գրկում:): Լուսանկարիչը դեռ 2010-ին ցանկացել է “անմահացնել” ֆոտոմոդելին, բայց նրանց առաջին համագործակցությունը կայացել է միայն վերջերս, արդյունքն էլ ներկայացնում է BRAVO.am-ը:

Աննա Բաբայանը


Նկարահանումն իրականացվել է Հանքավանում: Նշենք, որ այս լուսանկարներն, ինչպես եւ Տիգրանի նախորդ ֆոտոպատմությունն, արված են ոչ թե թվային ֆոտոխցիկով, այլ` ժապավենով: Իսկ Աննայի զգեստի դիզայներն ու ոճաբանը Քրիստինե Թումանյանն է:

Աննա Բաբայանը


Աննա Բաբայանը մեզ հետ զրույցում նշել է, որ հավանել է ջրվեժի մոտ լուսանկարվելու գաղափարը. սիրում է բնության գրկում աշխատել.“Ավելի հեշտ եմ կերպարի մեջ մտնում, քան ստուդիայում, երբ լույսեր են դրվում: Անտեսելով ցուրտ եղանակը` լուսանկարվեցի, միգուցե դեմքիցս երեւա այդ սառնությունը, բայց ճանապարհին եւ նկարահանման ընթացքում ջերմ մթնոլորտ էր”:

Աննա Բաբայանը


Տիգրան Լորսաբյանն էլ հավելել է, որ հանուն գեղեցիկ լուսանկարների, ողջ ընթացքում սառը ջրի մեջ է եղել.“Ոտքերս անզգայացել էին, միայն տուն վերադառնալուց հետո զգացի, որ կապտել են: Աննայի համար էլ դժվար էր անշարժ նստել սառը քարին, բայց կարողացանք մեր ցանկացած արդյունքը ստանալ”:

Աննա Բաբայանը


Ֆոտոմոդելը հաճախ է ստանում լուսանկարվելու առաջարկներ, նրա խոսքով` համաձայնելու առաջին նախապայմանը լուսանկարչի արհեստավարժությունն է.“Հիմա շատերը, ձեռք բերելով պրոֆեսիոնալ ֆոտոխցիկ, իրենց լուսանկարիչ են համարում: Ես էլ ունեմ այդպիսի ապարատ, բայց ինձ մասնագետ չեմ համարում: Իմ աշխատանքի իմաստը “ֆոտոգենիկ” կադրեր տալն է, ուրախ եմ, որ տարբեր լուսանկարիչներից լսում եմ` կարողանում եմ”:

Մեկնաբանությունների հատվածում կարող եք կիսվել լուսանկարների մասին ձեր կարծիքով, նաեւ նշենք, որ նույն օրը Տիգրանն ու Աննան իրականացրել են մեկ այլ ֆոտոշարք, որը կներկայացնենք առաջիկայում:

BRAVO.am
Լուսանկարները` Տիգրան BiFace Լորսաբյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW