Աննա Բաբայանն Իսպանիա կատարած հերթական ուղեւորության ընթացքում լուսանկարվել է նոր ֆոտոշարքում: Ֆոտոմոդելի համար սա ամենակարեւոր ֆոտոշարքերից մեկն է, քանի որ համատեղել է իր երկու` մոդելի եւ դիմահարդարի մասնագիտությունները:
Աննա Բաբայանն ինքն իրեն դիմահարդարել է
Գունեղ թարթիչներով ավանգարդ ոճի դիմահարդարում է ինքն իրեն արել Աննան եւ դարձել ֆոտոշարքի մոդելը:). “Ժամանակս քիչ էր, այդ պատճառով հենց ես լուսանկարվեցի իմ հավաքածուի համար: Շատ ուրիշ մտահղացումներ ունեմ, որոնք հետագայում կիրականացնեմ՝ համագործակցելով նաեւ ուրիշ մոդելների հետ”:
Աննայի խոսքով` այս դիմահարդարման ամենից դժվար կողմը համաչափություն պահպանելն է. “Հենց ստուդիայում շատ արագ` մոտ 40 րոպեում ավարտեցի գունավոր թարթիչների տեղադրումը: Այժմ այնքան շատ են պրոֆեսիոնալ դիմահարդարում անողները, որ ուզում եմ իմ ձեռագրով տարբերվել: Աբստրակտ դիմահարդարումն ավելի արտահայտիչ եւ ուշադրություն գրավող է, ինքս էլ սիրում եմ վառ գույները”:
“Համատեղել եմ իմ երկու` մոդելի եւ դիմահարդարի մասնագիտությունները”. Աննա Բաբայան
BRAVO.am-ը պատմել է, որ ֆոտոմոդելը պատրաստվում է տեղափոխվել Իսպանիա եւ դիմահարդարման սեփական ստուդիան բացել Բարսելոնում, որտեղ էլ փակցվելու են այս լուսանկարները. “Բացի այդ ուզում եմ գրքույկ տպագրել”:
Ֆոտոմոդելը նշել է, որ Իսպանիայում լուսանկարվելու առաջարկներ ավելի հաճախ է ստանում, բայց Հայաստանում եւս ունի նոր առաջարկներ. շուտով գովազդելու է հարսանյաց զգեստներ: Մայիսին էլ որոշել է մասնակցել դիմահարդարման արվեստի միջազգային մրցույթի. “Հավանաբար, սեպտեմբերին վերջնական կտեղափոխվեմ Բարսելոն, այդ ժամանակ էլ դիմահարդարման նոր դասերի պետք է հաճախեմ”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` JuanD-ի


×
13,794






