×


Աննա Դավթյան.«Սկզբում սիրում ես քո տղամարդուն, հետո…»

Ամուսնությունից հետո Մոսկվայում բնակություն հաստատած դերասանուհի Աննա Դավթյանը նոր ֆոտոշարք ունի, որն առաջինը տրամադրել է BRAVO.am-ին, իսկ որպես զրույցի թեմա Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ ընտրել ենք սերը:):

Աննա Դավթյանը


Սիրում եմ, երբ ամուսինս անակնկալներ է անում ինձ: Նրա ամենախենթ ու յուրօրինակ խոստովանությունն ու նվերը եղել է հենց սիրո տոնին: Խոսքն ամուսնության անակնկալ առաջարկի մասին է, որին հաջորդեց մեծ խնջույք:

Սիրո մեր եղանակը գարունը եւ ամառն են:

Աննա Դավթյանը


Եթե սիրել, ապա  ամբողջ հոգով, սրտով եւ մինչեւ կյանքի վերջ: Սերը երբեք չի մահանում բնական մահով: Նա մահանում է, որովհետեւ մենք չգիտենք`ինչպես համալրել նրա աղբյուրը: Սկզբում սիրում ես քո տղամարդուն, հետո ամուսնուն, հետո քո երեխաների հորը, ապա թոռնիկների պապիկին եւ վերջապես այն միակին, ով քեզ հետ ապրել է մի ամբողջ կյանք:

Տեքստը` Հասմիկ Միկիչյան/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Աննա Դավթյանը

Կարդալ ավելին

Quality Sign BW