Այսօր` հոկտեմբերի 7-ին, ծնողներ են դարձել Անուշիկ Ալավերդյանն ու Կարեն Մամիկոնյանը։ Երգչուհին ամուսնուն դուստր է պարգեւել։ Րոպեներ առաջ իր առաջնեկին լույս աշխարհ բերած նորաթուխ մայրիկն այժմ գտնվում է ծնարանում, BRAVO.am-ը զրուցել է նրա մայրիկի հետ, ով հայտնել է, որ ծննդաբերությունը բարեհաջող է անցել:
Կարեն Մամիկոնյանը եւ Անուշիկ Ալավերդյանը
“Անուշիկն իրեն լավ է զգում, ամեն ինչ լավ է։ Ես հենց հիմա պատրաստվում եմ ծննդատուն գնալ, Անուշիկի կողքին այս պահին Կարենն է։ Շատ երջանիկ եմ, որ կրկին տատիկ եմ դարձել”,-ասել է տիկին Էլմիրան:
Երգչուհու մայրիկը մեզ հետ զրույցում ասել է, որ երեխայի անունը դեռ չեն որոշել, միայն տեղեկացել է, որ աղջնակը ծնվել է 2,8 կգ քաշով եւ 45 սմ հասակով։
Անուշիկ Ալավերդյանը
BRAVO.am-ը շնորհավորում է Անուշիկին եւ Կարենին եւ առաջարկում դիտել զույգի “Շնորհակալ եմ” երգի տեսահոլովակը, որը նվիրել են իրենց դստերը:):
BRAVO.am
Լուսանկարները՝ Ռոբերտ Քոլոյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: