Երեւանյան բացօթյա սրճարաններից մեկում օրեր առաջ իսկական մանկական տոնախմբություն էր, իսկ առիթն Անուշիկ Ալավերդյանի եւ դաշնակահար Կարեն Մամիկոնյանի դստեր` 9 ամսական Մայայի ատամհատիկն էր: Ցերեկույթին ներկա են եղել զույգի ըկերներն ու հարազատներն` իրենց փոքրիկների հետ, որոնց հաճույք է պարգեւել նապաստակների հետ խաղը:):
Կարեն Մամիկոնյանի եւ Անուշիկ Ալավերդյանի դստեր ատամհատիկին
BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհի հայտնել է, որ խնջույքն ավելի շուտ էին ծրագրել իրականացնել, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով հետաձգել են.«Մայան արդեն երկու ատամիկ ունի: Շատ հեշտությամբ է ծակել դրանք, միայն վերջում եմ իմացել»:
Կարեն Մամիկոնյանի եւ Անուշիկ Ալավերդյանի դուստրը` Մայան
Անուշիկը պատմել է, որ ի սկզբանե որոշել էր բուն արարողության ժամանակ փոքրիկի շուրջը բազմաթիվ առարկաներ շարել.«Բայց չհասցրի հավաքել բոլոր իրերը, եւ տեղում հյուրերին խնդրեցի գունավոր թղթիկների վրա գրել տարբեր մասնագիտություններ, որոնցից Մայան ընտրեց «դերասանուհի» գրությամբ թղթիկը»:
Արեւիկ եւ Անուշիկ Ալավերդյանները` փոքրիկ Մայայի հետ
Անդրադառնալով դստեր ընտրությանը` Անուշիկն ասել է.«Հայաստանյան պայմաններում չէի ցանկանա, որ դերասանուհի դառնա, բայց որ արվեստի մարդ է լինելու, հաստատ է»:
BRAVO.am-ը շնորհավորում է փոքրիկ Մայային եւ առողջ ատամիկներ մաղթում:):
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ռոբերտ Քոլոյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: