Անուշիկ Ալավերդյանի եւ դաշնակահար Կարեն Մամիկոնյանի դուստրը դարձել է 3 տարեկան: Երգչուհին BRAVO.am-ին է տրամադրել տոնական օրվա լուսանկարները եւ պատմել, թե ինչպես են նշել:
«Առավոտյան Մայայի 4 ընկերների հետ սրճարան գնացինք: Նրանք խաղացին, տորթի մոմերը փչեցին, ուրախացան, իսկ երեկոյան ընտանեկան մթնոլորտում նշեցինք տարեդարձը»,-ասել է Անուշիկը:
Արեւիկ Ալավերդյանի եւ Լիլիթ Մուրադյանի դուստրերը
Զույգն առաջնեկի տարեդարձի հաջորդ առավոտյան էլ ցերեկույթ է նախաձեռնել նրա հաճախած մանկապարտեզում. փոքրիկ Մայան իր 3-ամյակը նշել է նաեւ այնտեղի ընկերների հետ:
«Աղջիկս սպասում էր իր տարեդարձին եւ բարձր տրամադրություն ուներ ողջ օրվա ընթացքում: Հետաքրքիր նվերներ է ստացել, ինչն ավելի է ուրախացրել նրան»,-նշել է երգչուհին:
Լիլիթ Մուրադյանը` Մայայի 3-ամյակին
Տորթի մոմերը փչելիս էլ Անուշիկը միայն մի երազանք է պահել, որ աղջիկը միշտ առողջ լինի եւ բոլոր վտանգներից հեռու:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Անուշիկի անձնական արխիվից


×
6,990





