×


Անջելինա Ջոլին կհեռանա՞ կինոյից

Կարո՞ղ եք պատկերացնել Հոլիվուդն առանց Անջելիա Ջոլիի, հազիվ թե: Սակայն 37-ամյա դերասանուհին մտադրվել է թողնել կինոյի աշխարհն ու լիովին նվիրվել իր վեց երեխայի դաստիարակությանը, 48-ամյա ամուսնուն` Բրեդ Փիթին, ու բարեգործությանը: Այս մասին նա խոսել է բրիտանական “Channel 4 News” ալիքի եթերում:

Անջելինա Ջոլին


“Երբ երեխաներս դեռահաս կդառնան, այլեւս դերասանությամբ չեմ զբաղվի, որովհետեւ նրանք առավելագույն ուշադրության կարիք կունենան: Իհարկե, դեռ մի քանի ֆիլմում հանդես կգամ: Շնորհակալ եմ ճակատագրիս, որ դերասանուհի եմ դարձել: Հիասքանչ փորձ եմ կուտակել ու մեծ հաճույք եմ ստանում աշխատանքիցս: Գերագույն հաճույք է մարդկանց պատմել որեւէ մեկի կյանքի պատմությունը` այդ պատմության մի մասնիկը լինելով: Բայց պատրաստ եմ ամենից հրաժարվել, որպեսզի երեխաներիս հետ տանը լինեմ”,-ասել է Անջելինան:

Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի ընտանիքը


Նա նաեւ հետեւյալն է նշել. “Արթնանում եմ առավոտյան, միացնում հեռուստացույցը, լսում լուրերն, ու մազերս բիզ-բիզ են կանգնում այն բանից, թե ինչ է կատարվում աշխարհում: Ուզում եմ օգնել, որ աշխարհն ավելի լավ վայր դառնա ապրելու համար”:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Woman.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW