Ամերիկաբնակ հաղորդավարուհի Լիլի Ավագյանը ծննդյան տարեդարձի առթիվ Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում մեծ խնջույք է կազմակերպել՝ հրավիրելով մտերիմ ընկերներին, բարեկամներին եւ գործընկերներին: Խնջույքի լուսանկարները նա առաջինը տրամադրել է BRAVO.am-ին:
«Հեքիաթային օր եմ ունեցել: Առաջինը քեռիս է շնորհավորել, հաջորդել են մյուս մտերիմներիս ու ընկերներիս զանգերը: Բարեմաղթանքներ սկսել եմ լսել նախորդ օրվանից. իմ աշխատավայրում՝ «USArmenia» հեռուստաընկերությունում, տիկին Ալինա Խաչատրյանն ինձ շատ հաճելի նվեր է նվիրել: Ծաղիկներ եմ ստացել աշխարհի տարբեր անկյուններում ապրող իմ ընկերներից: Իմ աշխարհասփյուռ ընկերները հոգեպես ինձ հետ էին»,- ասել է Լիլին:
Լիլի Ավագյանի տարեդարձին
Հաղորդավարուհին խնջույքը հայկական ազգային մոտիվներով էր կազմակերպել. «Առհասարակ, փորձում եմ ապրել «հայերեն», տարեդարձս էլ որոշեցի տոնել «հայերեն»,-նշել է նա եւ հավելել.«Դեռ մանկուց սիրել եմ հայկական տարազները, ավելի հասուն տարիքում գնահատեցի նռան գաղափարախոսությունն ու այն շատ եմ օգտագործում իմ լոգոներում, ծրագրերում: Տարեդարձս նռան գույնի էր... Ծաղկային կոմպոզիցիաներում նույնպես նուռ կար: Գաղափարն իմն էր, իսկ հնարավոր դարձավ հարազատներիս շնորհիվ, հատկապես՝ իմ թանկագին Աննայի: Հյուրերիս շատ էր դուր եկել նաեւ տորթի ձեւավորումը հայկական գորգով եւ իմ պատկերով: Ամեն ինչ բացառապես հայկական արտադրության էր, այդ թվում եւ խմիչքները: Ձեւավորումը, տորթը, հագուստիս ընտրությունը, հյուրերին հրավիրելը, ամեն ինչ արել եմ խնջույքից 3-5 օր առաջ, բայց այնքան հարթ ու համահունչ եղավ, որ կարծես ամիսներ շարունակ մանրակրկիտ ծրագրված լիներ»:
Դավիթ Թադեւոսյանը՝ կնոջ հետ՝ Լիլի Ավագյանի տարեդարձին
Տոնական օրը ոչ միայն Լիլիի, այլ նաեւ հյուրերի համար է հիշարժան դարձել.«Դիջեյ M-ն ապահովեց հրաշալի տրամադրություն, ելույթով շնորհավորեց Արմուշը, ով հայտարարեց «հոբելյանական 50-րդ տարեդարձիս» մեկնարկը:): Արթուր եւ Արմինե Սուքիասյանները զարմացրին հյուրերիս հետաքրքիր աճպարարական համարով, իսկ Գոռ Եփրեմյանն իր ելույթով ավելի ջերմացրեց խնջույքը»:
Լիլի Ավագյանի ընտանիքը
Խոսելով նվերներից՝ հոբելյարն ասել է.«Ստացել եմ բազմաբովանդակ նվերներ՝ զարդեր, օծանելիքներ, գիրք, անհամար ծաղիկներ: Նվերներ ստանալ շատ եմ սիրում ու բացարձակ չեմ կարեւորում դրանց արժեքը կամ ապրանքանիշը»:
Մտաբերելով իր ամենաանմոռանալի ծննդյան օրը՝ Լիլին հիշել է 14-ամյակի խնջույքը, այդ օրը նա նաեւ մկրտվել է.«14 տարեկան էի եւ լիարժեք գիտակցել եմ՝ ինչ է մկրտությունը եւ դրա պատասխանատվությունը: Հիշարժան, անմոռանալի է հայրիկիս այս տարվա նվերը: Նա ունի ռուսական կրթություն, եւ ես միշտ ստիպում եմ նրան կարդալ հայերեն, դիտել հայկական հեռուստաալիքներ եւ այլն: Ծննդյանս օրը նա ինձ բանաստեղծություն նվիրեց, որը գրել է ինձ համար հայերեն լեզվով: Դա իմ կյանքում երբեւէ ստացած ամենազարմանալի նվերն էր»:
Ամերիկահայ դերասան Քեն Դավիթյանը՝ Լիլի Ավագյանի տարեդարձին
Տորթի մոմերը փչելու պահին հաղորդավարուհին հասկացել է, որ իսկապես երջանիկ է.«Երբ ինձ բոլորը շրջապատել էին, նայեցի շուրջս ու հասկացա, որ ես իրոք սիրում եմ բոլորին, ուղակի սիրում եմ: Աստծուն խնդրեցի, որ այլեւս չհիասթափվեմ...»:
Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լիլի Ավագյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: