×


Արամայիս Հայրապետյան.“Լուսինեի հետ ամեն օրն ինձ համար ամենամեծ նվերն է”

Ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը երեկ` մայիսի 16-ին, դարձել է 28 տարեկան: 2007 թվականից մինչ օրս նա հեղինակել է շուրջ 75 տեսահոլովակ եւ 110 գովազդային հոլովակ, առաջիկայում եւս նոր աշխատանքներ կներկայացնի: BRAVO.am-ը շնորհավորել է հոբելյարին եւ հետաքրքրվել, թե ինչպես եւ ում ընկերակցությամբ է անցկացրել իր համար տոնական օրը:):

Լուսինե Աղաբեկյանը եւ Արամայիս Հայրապետյանը


“Լսել եմ բազմաթիվ բարեմաղթանքներ: Առաջինը, բնականաբար, շնորհավորել է կինս` Լուսինեն: Նրա հետ անցկացրած ամեն օրն ինձ համար ամենամեծ նվերն է”,-մեզ հետ զրույցում ասել է Արամայիսը:

Նրա խոսքով` տարեդարձը նշել է մտերիմ ընկերների եւ հարազատների հետ.“Շատերը սիրում են իրենց ծնունդը վերածել շքեղ տոնակատարության, բայց ես այդքան մեծ կարեւորություն չեմ տալիս այդ ամենին: Այնպես չէ, որ տխրում եմ այդ օրը, բայց նախընտրել ու նախընտրում եմ ընտանեկան միջավայրը”:

Արամայիս Հայրապետյանը դարձել է 28 տարեկան


Ռեժիսորը շատ է ուրախանում նվեր ստանալիս. “Եվ կարեւոր չէ ո՛չ առիթը, ոչ էլ նվերի  արժեքը: Ամենահիշարժան նվերներից կառանձնացնեմ այն ժամացույցը, որն ընկերս նվիրել է հայոց բանակում ծառայելուս ժամանակ”:

Ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը


BRAVO.am-ը Արամայիսից նաեւ հետաքրքրվել է, թե սիրելիին` երգչուհի Լուսինե Աղաբեկյանին, երբ կտեսնենք հարսանեկան զգեստով:): Հարցը ռեժիսորին անակնկալի բերեց, որին նրա պատասխանը հետեւյալն է.“Դա  հետագայի հարց է: Չգիտեմ, գուցե եւ հարսանեկան զգեստ չլինի: Հետոն ցույց կտա”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արամայիս Հայրապետյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW