×


Արամեի 37-ամյակը՝ հայտնի ընկերների եւ հարազատների հետ

Արամեն երեկ դարձել է 37 տարեկան: Երգիչն այս տարեդարձը ընկերների եւ բարեկամների հետ նշել է իր կարաոկե ակումբում: Խնջույքին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը եւ լուսանկարել հետաքրքիր դրվագները:

Մեզ հետ զրույցում հոբելյարն ասել է, որ այս տարի հատուկ հրավիրված հյուրեր չի ունեցել.«Հավաքվել էին բոլոր այն մարդիկ, ովքեր հիշել եւ ցանկություն էին հայտնել ինձ հետ անցկացնել այդ օրը»:

Արամեի 37-ամյակին


Երգիչը նշել է, որ կեսգիշերին առաջին շնորհավորանքը ստացել է կնոջից.«Աննան ինձ շնորհավորել է գեղեցիկ մաղթանքներով»:

Նրանից հետաքրքրվել ենք՝ ինչպես է Աննա-Մարիան այս տարի շնորհավորել հայրիկի տարեդարձը.«Աննան շնորհավորանքի բառերը ասում էր, իսկ մեր աղջիկը կրկնում էր»:

Սարո Թովմասյանը եւ Արամեն


Հատուկ անակնկալներ Արամեն այս տարի չի ունեցել.«Բազում շնորհավորանքներ եմ ստացել, նույնիսկ առավոտյան Հանրային հեռուստատեսություն էի հրավիրվել, որտեղ եւս շնորհավորեցին տարեդարձս: Այս տարի հիշել եմ, որ ուղիղ 10 տարի առաջ տարեդարձիս օրն իմ առաջին մեծ մենահամերգն ունեցա Մարզահամերգային համալիրում»,-եզրափակել է նա:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին