Արա Մարտիրոսյանն ու Սոնան օրեր առաջ երեւանյան ժամանցի վայրերից մեկում ներկայացրին իրենց նոր զուգերգը: Շուրջ երկու ամիս Հայաստանում գտնվող ամերիկաբնակ երգիչը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հայրենիքում դեռ անելիքներ ունի:
«Մայիսին կնկարահանենք իմ եւ Սոնայի զուգերգի տեսահոլովակը: Բացի այդ, ամռանը եւս երկու հոլովակ ենք նախատեսում նկարահանել եւ ներկայացնել հանդիսատեսի դատին»,-ասաց նա:
Սոնան եւ Արա Մարտիրոսյանը
Արայի նոր երգերի թեման անակնկալ չի լինի երկրպագուների համար.«Ինչի՞ մասին կարող եմ երգել. ես կարող եմ երգել միայն սիրո մասին, նաեւ ընկերների: Բայց նշեմ, որ կլինեն ոճային փոփոխություններ. սպասեք շատ ռիթմիկ երգերի իմ կողմից»:
Խոսելով Միացյալ Նահանգներում ապրելակերպի մասին՝ երգիչը նշեց.«Այնտեղ առօրյաս այնքան էլ երաժշտական, երգային չի անցնում: Ունեմ այլ զբաղվածություն՝ բիզնես, որի շնորհիվ էլ կարողանում եմ ի կատար ածել շատ-շատ նպատակներ»:
Արան խոստովանեց, որ կորպորատիվ երեկույթների հաճախ է մասնակցում, սակայն ժամանցի որեւէ վայրում հանդես չի գալիս որպես երգիչ.«Երբ նոր էի տեղափոխվել ԱՄՆ, միայն մեկ տարի աշխատեցի ռեստորանում»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: