Արեւիկ Ալավերդյանը նոր ֆոտոշարք ունի, որի մասին, պարզվում է, երազել է դեռ այն ժամանակ, երբ առաջնեկը լույս աշխարհ չէր եկել: Ամուսնությունից հետո Փարիզում բնակություն հաստատած երգչուհին վերջերս Երեւան կատարած այցի ժամանակ առաջին անգամ պրոֆեսիոնալ լուսանկարահանման է մասնակցել 3 ամսական որդու հետ: Նա առաջինը BRAVO.am-ին է վստահել լուսանկարների հրապարակումը:):
Արեւիկ Ալավերդյանը
«Դեռ հղի ժամանակ մանրամասն ծրագրում էի՝ ինչպես ենք իրականացնելու ֆոտոշարքը: Լուսանկարները ստուդիայում ենք արել, ինձ օգնում էր մայրիկս: Դավիթն իրեն շատ լավ է պահել. ուշադիր նայում էր ֆոտոխցիկին»,-մեզ հետ զրույցում պատմել է Արեւիկը:
Արեւիկ Ալավերդյանը
Երգչուհին նշել է, որ նկարահանման համար հագնվել էր իր սիրելի ոճով, իսկ լուսանկարիչը ստացել է ցանկալի արդյունքը.«Ֆոտոշարքը Երեւանից մեկնելուց մի քանի օր առաջ ենք արել, եւ անհանգստությունս մեծ էր՝ արդյոք լավ կստացվի, որովհետեւ երկար աշխատելու ժամանակ չկար: Բայց քանի որ տղաս աջակցեց ինձ, եւ ամեն ինչ ստացվեց:)»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ռոբերտ Քոլոյանի


×
16,029






