Երգչուհի Արեւիկ Ալավերդյանի եւ Հայկ Շահբազյանի որդին դարձել է մեկ տարեկան: Փարիզաբնակ ամուսինները փոքրիկի առաջին տարեդարձի կապակցությամբ գունեղ խնջույք են կազմակերպել՝ լուսանկարները տրամադրելով BRAVO.am-ին:
«Այստեղ շատ դժվար է գեղեցիկ տոն կազմակերպելը, քանի որ պետք է շատ բաներ ինքդ պատրաստես: Հայաստանում ավելի հեշտ է. պատվիրում ես ու ուզածդ օրը ստանում արդյունքը: Տղայիս 1-ամյակի աքսեսուարները հիմնականում դեղինի, կարմիրի ու կապույտի համադրությամբ էի ընտրել, իսկ տորթը վերնաշապիկի տեսքով էր»,-պատմել է Արեւիկը:
Արեւիկ Ալավերդյանը՝ որդու հետ
Խնջույքին ներկա են եղել զույգի ֆրանսիաբնակ բարեկամներն ու ընկերները. «Հիշարժան օր ունեցանք: Ամեն դեպքում երեխաների հետ մի փոքր բարդ է՝ աղմուկ-աղաղակ, կամակորություններ, բայց կարեւորը՝ շատ ուրախ անցավ եւ մտերմիկ մթնոլորտում: Դավիթը սկզբում նեղսրտել էր բազմամարդությունից, ինձնից չէր հեռանում, բայց հետո աստիճանաբար մերվեց, ու տրամադրությունը բացվեց: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ներկա գտնվեցին ու կիսեցին մեր ուրախությունը»:
Դավիթի 1-ամյակին
Խոսելով տղայի ստացած նվերներից՝ երգչուհին նշել է.«Շատ գեղեցիկ խաղալիքներ ու հագուստ է նվեր ստացել: Մենք դեռ ամսվա սկզբից ենք իրեն նվերներ անում: Ամենամեծ անակնկալը հայրիկն է մատուցել երկուսիս. մեզ համար ուղեւորության տոմս է գնել: Առաջին անգամ Ամանորը տնից հեռու կդիմավորենք»:
Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արեւիկ Ալավերդյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: