Դավիթ Մանոյանը Հենրիխ Մխիթարյանին ճանաչում է արդեն 28 տարի։ Նրանք միասին են կատարել ֆուտբոլային առաջին քայլերն ու նույն բակում մեծացել։
Նրանց ընկերությունը շարունակվում է մինչեւ հիմա, բայց արդեն ընկերություն են անում նաեւ ընտանիքներով։ Եվ Երեւանում Մխիթարյանի «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում. հայ տղայի վճռական նվիրումի ուղին» գրքի շնորհանդեսին Մանոյանը շատ հետաքրքիր մանրամասներ է պատմել Մխիթարյանի որդու՝ Համլետի մասին:
Դավիթ Մանոյանը եւ Հենրիխ Մխիթարյանը (արխիվային լուսանկար)
«Հենրիխի հետ միշտ ենք շփվել ու հիմա էլ շարունակում ենք ընտանիքներով ջերմ հարաբերություններ պահպանել։ Ասեմ, որ փոքրիկ Համլետը նույնիսկ ավելի տաղանդավոր է, քան Հենրիխը։ Նա գնդակի հետ հիանալի է վարվում։ Համլետը Հենրիխի համեմատությամբ մեկ առավելություն էլ ունի՝ հոր կերպարն իր աչքի դիմաց է եւ օրինակ է իր համար։ Նա հետեւում է ոչ միայն Հենրիխի ելույթներին, այլ նաեւ շատ աստղերի ու փորձում է կրկնօրինակել Իբրահիմովիչից մինչեւ Մեսսիի գոլերը»,- պատմել է նա։
Վերջին տարիներին Մանոյանը մարզերում եւ Երեւանում մրցաշարեր է կազմակերպում ու երեխաների հետ շատ է շփվում։ Նա ծնողներին մի խնդրանք ունի. «Հետեւեք, թե ձեր երեխաներն ինչ են դիտում համացանցում։ Ռոնալդուին ու Մեսսիին սիրելը լավ է, բայց նրանցից այն ոգին չեն սովորելու, ինչ Հենոյից, որի պրոֆեսիոնալիզմը, ընկերասիրությունն ու հայրենասիրությունն իսկական օրինակ են երեխաների համար»։
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը


×
169







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: