×


«Արտավազդ 2024»-ից

«Արտավազդ 2026»-ի 2-րդ փուլ անցած աշխատանքներն ու Համազգայինի դերասանների թեժ պայքարը

Հայաստանի թատերական գործիչների միությունը ներկայացրել է «Արտավազդ 2026» մրցանակաբաշխության երկրորդ փուլ անցած աշխատանքները: Ամեն տարի միջոցառումն անցկացվում է Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին:

«Լավագույն դերասան» անվանակարգում հատկապես թեժ պայքար են ծավալելու Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տղամարդիկ՝ Դավիթ Հակոբյանը («Ջին խաղը», Մարտին Վելլերի), նախորդ տարվա հաղթող Վարշամ Գեւորգյանը («Սուրբ Անտոնիոսի հրաշքը», Անտոնիոս) եւ Նարեկ Բաղդասարյանը («Պենելոպե, օ՜, Պենելոպե», Անթեյ): Նրանց հետ նույն անվանակարգում է նաեւ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի «Ֆիլումենա Մարտուրանո» ներկայացման մեջ Դոմենիկո Սորիանոյի դերակատար Տիգրան Գաբոյանը:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված են Մ. Մկրտչյանի անվան թատրոնից Տաթեւիկ Մելքոնյանը («Ֆիլումենա Մարտուրանո», Ֆիլումենա) եւ Տաթեւ Հովակիմյանը («Եթե դու մեռնեիր», Աննա) եւ Համազգային թատրոնից Գրետա Մեջլումյանն («Ջին խաղը», Ֆոնսիա Դորսի) ու Ալլա Սահակյանը («Պենելոպե, օ՜, Պենելոպե», Նուրիցա):

Դավիթ Հարությունյանը («Չարենց», Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամ․ թ.), Գոռ Մարգարյանը («Յամա», Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թ.), Նարինե Գրիգորյանը («Սուրբ Անտոնիոսի հրաշքը», Համազգային թ.) եւ Հակոբ Ղազանչյանը («Փրայմ թայմ» Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թ.) «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում են:

«Լավագույն ներկայացում» ճանաչվելու համար էլ պայքարելու են «Պեպո»-ն (Արմեն Բայանդուրյան, Թբիլիսիի Պ. Ադամյանի անվ  հայկական թ.), «Արցախյան սիրո հեքիաթ կամ «Արա, պա ստի պեն կինի՞»»-ն (Ռուզաննա Խաչատրյան, Ստեփանակերտի Վ․ Փափազյանի անվ. թ.), «Յամա»-ն (Գոռ Մարգարյան, Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թ.) եւ «Սուրբ Անտոնիոսի հրաշքը» (Նարինե Գրիգորյան, Համազգային թ.):

Մյուս անվանակարգերի թեկնածուներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW