Դիզայներ-մոդելավորող Արեւիկ Սիմոնյանի հավանական հղիությունն են սկսել քննարկել սոցիալական ցանցերի մի շարք օգտատերեր: Խոսակցությունների առիթ է հանդիսացել նրա` իբրեւ թե վերջին շրջանում միայն լայն ձեւվածքով եւ փորը թաքցնող զգեստներ կրելը:
Արեւիկ Սիմոնյանը
Ճշտելու համար, թե այս բամբասանքը համապատասխանում է իրականությանը, BRAVO.am-ը քիչ առաջ զրուցել է Արեւիկի հետ, որն էլ հետեւյալ պատասխանն է տվել. “Ես հղի չեմ: Չգիտեմ` ինչու են նման բան խոսում”:
Հայկոն, Ալեքսանդր Մնացականյանը կնոջ՝ Արեւիկ Սիմոնյանի հետ, Վիկտոր Մնացականյանը կնոջ հետ եւ Լուսինե Խաչատրյանը երգչի ծննդյան տարեդարձին
Մոդելավորող-դիզայները նշել է, որ հիմա զբաղված է իր նոր հավաքածուի ստեղծման աշխատանքներով, որը նպատակ ունի ներկայացնել մինչեւ տարեվերջ, բայց մանրամասներ չի հայտնի, որպեսզի “իր գաղափարները չգողանան”:
"Kivera Naynomis" բրենդի` մայիսին ցուցադրված հավաքածուի զգեստներից
Հիշեցնենք, որ Արեւիկ Սիմոնյանը հինգ տարվա ընդմիջումից հետո նոր հավաքածուի ցուցադրությամբ հանդես է եկել այս մայիսին, որին անդրադարձել է նաեւ BRAVO.am-ը:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: