Արեւիկ Ալավերդյանը դարձել է 32 տարեկան: Տոնական օրվա մանրամասներն ու առաջին լուսանկարները հեբելյարը տրամադրել է BRAVO.am-ին:
Ամուսնությունից հետո Փարիզում բնակություն հաստատած երգչուհին այս տարեդարձը հայրենիքում է նշել.«Շատ ուրախ եմ, որ այստեղ տոնեցի: Փոքրիկ, բայց մտերմիկ երեկույթ էր` հարազատներիս եւ ընտանիքիս հետ»,-ասել է նա եւ հավելել.«Սիրում եմ հարազատներիս, բարեկամներիս հետ նշել բոլոր առիթները, բայց այս տարի արդեն կազմակերպել էինք մեծ խնջույք, այդ պատճառով էլ այս մեկն ընտանեկան ու մտերմիկ անցավ»:
Արեւիկ Ալավերդյանի տարեդարձին
Արեւիկն անկեղծացել է, որ միշտ ուրախ է լինում իր տարեդարձի օրը.«Ինձ համար միեւնույն է տարիքը, կարեւորը` ներքուստ ինչպես ես քեզ զգում: Ես միշտ բարձր տրամադրություն եմ ունենում: Այս անգամ էլ շատ ջերմ ու լավ անցավ օրս: Առաջինն ամուսինս շնորհավորեց, այնուհետեւ` հարազատներս, ընկերներս: Տղաս փոքր է եւ չէր հասկանում` ինչ առիթով ենք հավաքվել, բայց իրեն շատ խելոք է պահել»:
Արեւիկ Ալավերդյանն` ամուսնու հետ
Խոսելով երազանքի մասին` երգչուհին ասել է.«Երազում եմ, որ ծնողներս միշտ առողջ լինեն եւ իմ կողքին ապրեն երկար տարիներ»:
BRAVO.am-ը շնորհավորում է Արեւիկին եւ երազանքների իրականացում մաղթում:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արեւիկի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: