Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի ընտրյալը Լիանա անունով մի հայուհի է, եթե հիմք ընդունենք վերջին ամիսներին գերմանական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերն ու ստորեւ ներկայացված լուսանկարները:):
Արթուր Աբրահամը եւ Լիանան
Սովորաբար Արթուր Աբրահամը լսում է բռնցքամարտի ռինգում հնչող զանգը, բայց ո՞վ գիտի, եթե ամեն ինչ լավ ընթանա, շուտով նրա համար կհնչի նաեւ հարսանեկան զանգերի ձայնը. ահա այսպես է գրել promiflash.de կայքը` նշելով, որ Բեռլինում անցկացվող իտալական “Notte delle Stelle” ֆիլմերի փառատոնին բռնցքամարտիկը ժամանել է նոր զուգընկերուհու հետ:
Արթուր Աբրահամը եւ Լիանան
“Այս անգամ լուսանկարիչների ուշադրությունը գրավել է ոչ թե Արթուրի շքեղ կոստյումը, այլ բռնցքամարտիկին ուղեկցող գեղեցիկ անծանոթուհին: Երեկոյի ընթացքում զույգին չեն կաշկանդել տեսախցիկները: Նրանք շարունակ ինչ-որ բան են շշնջացել միմյանց եւ ժպտացել` իրար ձեռք բռնած”,- գրված է վերոնշյալ հրապարակման մեջ:
Արթուր Աբրահամը
Ավելի վաղ BRAVO.am-ն այս թեմայով մեկ այլ վարկած է ներկայացրել, որը կարող եք կարդալ այստեղ: Միգուցե բռնցքամարտիկի ընտրյալին տեսնենք մարտի 23-ին նախատեսված Արթուր Աբրահամ-Ռոբերտ Շտիգլից ռեւանշ-մրցամարտի հանդիսատեսների շարքո՞ւմ:):
BRAVO.am
Աղբյուրը` promiflash.de
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: