Արման Հովհաննիսյանը այս ամիս Եվրոպայում համերգներով հանդես գալուց հետո մեկնել է Միացյալ Նահանգներ` որպես հատուկ հյուր մասնակցելու հանրահայտ երգիչ Քրիս դե Բուրգի մենահամերգին:
Արման Հովհաննիսյանը
Արմանի մենեջերը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ երգիչը վաղուց շփում ունի Քրիս դե Բուրգի հետ եւ ուրախությամբ է ընդունել վերջինիս` միասին հանդես գալու առաջարկը: «Նոկիա» թատրոնում տեղի ունեցած համերգին նրանք կատարել են երգչի հիթերից «The Lady In Red» երգը:
Քրիս դե Բուրգը եւ Արման Հովհաննիսյանը
Ի դեպ, Արման Հովհաննիսյանը երգի մի քառատողը հայերեն է երգել, որպեսզի հայոց լեզուն հասանելի դարձնի նաեւ օտարազգի հանդիսատեսին:):
Ստորեւ առաջարկում ենք վայելել Քրիս դե Բուրգի կատարումը, իսկ զուգերգի տեսագրությունը կներկայացնենք շուտով:
Տեքստը`Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Արման հովհաննիսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: